Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Ես պաշտում եմ Հայաստանը, բայց տանջվում եմ անարդարությունից. Տիգրան Հեքեքյան

«Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Մեր իրականության մեջ քիչ չեն այն խնդիրները, որոնք հուզում են հանրությանը: Հանրության մեծամասնությունը վերջին տարիներին չի դիմանում այդ խնդիրներին և գերադասում է արտագաղթել: Ձեզ ամենից շատ ո՞ր խնդիրներն են մտահոգում:

 –Երևի նախևառաջ բոլոր ոլորտներում առկա անարդարությունը և երկրում որոշ փոքրագույն խավի արտոնյալ վիճակը: Ես նախանձ մարդ չեմ, շատ ինքնավստահ եմ, կայացած եմ իմ գործում, ընդհակառակը՝ շատ հաճախ ուրիշների մոտ եմ իմ հանդեպ նկատում այդ զգացմունքը, բայց այսօրվա իմ անհանգստության պատճառըդա չէ: Ուղղակի տեսնում եմ, որ մարդիկ հավասար պայմաններում չեն: Ընտանիքում, դպրոցում փորձում ես հավասար պայմաններ ստեղծել.ինչպե՞ս կարելի է, որ երկրում որոշ մարդիկ այնքան արտոնյալ լինեն, որ ինչ ուզեն՝ անեն, իսկ մնացածը չկարողանան նույնիսկ օրենքով ընդվզել: Երբեմն ես ուսումնասիրում եմ օրենքները և տեսնում եմ, որ մեր օրենքները բավականին լավն են, ուղղակի օրենքն անտեսվում է:Երբ հարցնում ես՝ ամենաբարձր ատյանները, նրանք, ովքեր դրա պատասխանատուն են, լիովին համաձայն են, գլուխները կախ համաձայնում են, որ՝ այո, ցավալի է, բայց փաստ է: Եվ երբ ասում ենք՝ ինչո՞ւ չի փոխվում, ասում են՝ ավանդույթները թույլ չեն տալիս: Այսինքն՝ խորհրդային տարիներից այս ախտը հասել է մինչև այս ժամանակաշրջան և ձեռք է բերել փոքր որդեր, որոնք հիմա դարձել են մեծ գիշատիչներ:

Այսինքն՝ մենք հիմա գործ ունենք այնպիսի դատաիրավական համակարգի հետ, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար չեն:

Մենք լուրջ խնդիր ունենք: Մի շրջան ինչ-որ բան փոխվեց: Ինձ լուրեր են հասել, որ նույնիսկ նախարարները վախենում էին զանգահարել դատավորին, որովհետև դա անմիջապես գնալու հասնելու էր առաջին դեմքին: Բայց դա վերաբերում էր երկու քաղաքացիների՝ եղբայր-քույր հարաբերություններին: Ես վարչական դատարանում գործ էի հարուցել Աշխատանքի տեսչության դեմ, որը բոլորի ահն ու սարսափն էր: Ես դատի տվեցի ու հաղթեցի, նույնիսկ ոչ մի զանգ: Կարծում եմ՝ սա եվրոպական իրավական, դատավարական օրենսգրքերի արժեքների պարտադրումը, փոխանցումն է, գոնե արտաքին տեսքը լավացավ: Բայց լուրջ հարցերում մեկ է՝ վճռող կա, և վճռողը վճռում է, դատարանը հլու-հնազանդ մարդկանց արտաքսում է իրենց տներից, տները նրանց ձեռքից վերցնում: Ես լուրջ փաստեր ունեմ, որ անկախ փորձագետներին թույլ չէին տալիս գնահատել իրենց բնակարանը ճիշտ գումարով:

Ի նկատի ունեք 2000-ական թթ. Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Արամի փողոցների բնակիչների խնդիրնե՞րը: Նրանք չլուծված խնդիրներ ունեն մինչև այսօր:

Կարծում եմ՝ միշտ էլ կունենան, որովհետև դա ամենաբարձր մակարդակի թողտվության արդյունք էր: Եթե բոլորը չգիտեն, ապա թող իմանան՝ սա նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորների, նախարարների մակարդակից էլ բարձր էր: Քանի որ մի քանի մարդ էր այս ամենի տերն ու տիրականը, ոչ ոք չէր կարողանում ընդվզել: Դատարաններին հրահանգված էր՝ երբեք, որևէ դեպքում հարցը չլուծել հօգուտ քաղաքացու, անկախ փորձագետներին թույլ չէին տալիս քիթը մտցնել այնտեղ, միայն արտոնագիր ստացած կազմակերպություններ կային:Մի անգամ խոսք եղավ, ընկերս ասաց՝ դրսից կբերեմ, ասացին՝ չի կարող, որովհետև նախ՝ պետք է լեզվի քննություն տա: Այսինքն՝ ամեն ինչ արված էր, որպեսզի չկարողանան: Մանր հարցերում փորձեցին շտկել, իսկ փողաշատ տեղերում, այնուամենայնիվ…

Գիտեք, ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներում դատարանն այդչափ անկախ է: Այնքանով է անկախ, որքանով այնտեղ քիթը չեն մտցնում բարձրաստիճան ղեկավարները: Բայց այնտեղ էլ են մտցնում, ուղղակի տասնամյակների, հարյուրամյակների այդ ավանդույթը թույլ չի տալիս քիթդ շատ մտցնես: Դատական համակարգում շատ ավանդույթներ կան, որոնք ուղղակի օրենքով էլ ամրագրված չեն: Ուղղակի անմեղության կանխավարկածը անտեսելը մարդու իրավունքների ոտնահարման ամենացցուն օրինակներից մեկն է: Ես ընկերուհի ունեմ, որի տղային 9 ամիս բանտարկեցին, ոչինչ չկարողացան ապացուցել, բայց ներողություն էլ չխնդրեցին ու բաց թողեցին: Նա մի տարի մնաց նույն կուրսում: Ես ընկերներ ունեմ, որոնք նստել են 2 տարի, հետո դուրս են եկել առանց ապացույցի և հիմա իրենց կոտորում են Եվրադատարանում, որ իրենց կորցրած երկու տարին գոնե ինչ-որ ձևով փոխհատուցվի: Թեկուզ Վարդան Պետրոսյանի դեպքը և բազում-բազում այլ օրինակներ: Ես կարծում եմ, որ սա օրենքի խնդիր չի, սա մտածելակերպի, դատական համակարգի՝ դատախազության խնդիրն է, որոնք անպայման պետք է շտապ կալանավորեն, որովհետև դրանից բխող լուրջ հետևանքներ կան: Որքան շուտ կալանավորես, այնքան շատ վերաբերմունք ցույց կտան՝ այդ բանտից պրծնելու համար: Սա ուղղակի մեր ժողովրդի մեջ ամրացած՝ փող սիրելու մոլուցքն է, բոլոր հնարքները գործի են դնում, որպեսզի փողը շուտ և շատ գա: Սա նույնիսկ օրենսդրության հետ կապ չունի: Սա պետք է փոխենք:Ես կուզեմ, որ մենք հասկանանք՝ նյութը կործանարար է, մարդ պետք է հոգևոր արժեքներով ապրի:

Հիմա մենք պետք է այդ ավանդույթից հրաժարվե՞նք, որ ունենանք անկախ դատական համակարգ, թե՞ դրա համար քաղաքական կամք է պետք:

 –Շատ բարդ խնդիր է: Դրա համար, ինձ թվում է, մենք պետք է փոխվենք ինքներս: Դա սկսվում է մարդու ծնունդով: Երբ երեխան գնում է մանկապարտեզ, սկսում է գիտակցել, որ այնտեղ էլ է անարդար, որ տնօրենի թոռանը միջոցառման ժամանակ կարևոր դերեր են տալիս, իսկ մյուսները նայում են: Եվ բոլորը հասկանում են, որ դա տնօրենի թոռն է կամ էլ ինչ-որ պաշտոնյայի զավակ: Երեխան արդեն հասկանում է, որ այս աշխարհում արդեն ինչ-որ բան խաթարված է: Կամ՝ երբ սկսում են նվերների տարափը: Կապ չունի՝ դու մեծ նվեր ես տանում, թե փոքրիկ, երեխան նայում է՝ կողքինը բերեց, իսկ ինքը՝ ոչ: Աստված չանի, որ նկատի, թե վերաբերմունքի փոփոխություն էլ կա: Երբ երեխան այս ամենը տեսնում է, արդեն ենթագիտակցական շերտում հասկանում է՝ այս աշխարհում ինչ-որ բան ճիշտ չի:

Փոքր տղա էի, երբ կարդացի «Գայլն ու գառը»՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Մտածեցի՝ ոչխարներով չե՞ն կարողանում հավաքվել մի հատ գայլի հախից գան: Ես ընդվզող եմ իմ բնավորությամբ, ինձ հետ հեշտ չէ, ես տանջվում եմ այս երկրում: Ես պաշտում եմ Հայաստանը, բայց տանջվում եմ երկու բանի պատճառով՝ մեկն այդ անարդարության: Ես, որ այդքան դիմակայող եմ, և ինձ հետ այնքան հեշտ չէ վարվել այնպես, ինչպես ուզում ես: Ես տանջվում եմ, թեկուզ երբ տեսնում եմ, որ կողքից ինչ-որ մեկինկատմամբ անարդար վերաբերմունք են դրսևորում. երևի ավելի լավ է ինձ հետ այդպես վարվեն, քան այդ ինչ-որ մեկի: Ես կկարողանամ ինչ-որ բան անել, ընդվզել, բայց նա խեղճ է:

Եվ երկրորդը՝ այս երկրում սկզբունքային մարդիկ քչացել են: Գուցե աշխարհում՝ նույնպես, բայց մեր երկրում սկզբունքային մարդիկ ուղղակի վերանում են: Ով սկզբունքային է, ով արդար է, ով որ չի մտնում այս հարաբերությունների մեջ, ասում են՝ մարդ չի:Ուրեմն այս հասարակությունը հիվանդ է, այս հասարակությանը պետք է բուժել և պետք է բուժել սկզբից՝ արմատներից: Ծնողին արդեն չես կարող բուժել, որովհետև հիվանդ է, բայց հենց երեխա ունեցավ, պետք է մանկապարտեզից անընդհատ հակազդել, ցույց տալ հակառակը: Պետք է երեխան հասկանա, որ դա վատ է:

Իսկ ունե՞նք այն ուսուցչական բազան, որ կարող է ցույց տալ, ուղղորդող լինել, եթե նույն համակարգում են և նույն համակարգից սերտաճած:

Ունենք և քիչ չեն: Շատ որակյալ ուսուցիչներ, մանկավարժներ, լավ մարդիկ կան: Քիչը այն է, որ լինի հոյակապ մարդ, լավ մասնագետ և հմուտ մանկավարժ: Այսինքն՝ այս երեքը միասին շատ դժվար է գտնել: Որովհետև եթե երկուսն էլ լինում է՝ լավ մարդ և գտելիքներով հարուստ, ապա պետք է գիտելիքները ներարկել մանուկներին ու մարդուկներին: Այդ մանկավարժները չկան, գիտելիք ունեցողներն էլ են պակասել: Մանկավարժների ստվար զանգված կա, որ ժամանակին ստացել են գիտելիք, սակայն առնվազն 20-25 տարի չեն վերապատրաստվել, ոչ էլ իրենք իրենց վրա են աշխատում, նա չգիտի՝ ոնց աշխատի, որ իր ընտանիքը պահի: Այս սոցիալական, նյութական, օրենսդրական բոլոր բացերը բերում են նրան, որ մենք այսօր չունենք ընտիր մանկավարժների մեծ բանակ, բայց մանկավարժների մեջ ունենք պարկեշտ մարդիկ, որոնք նույնպես զզվում են այս երևույթներից, ուղղակի այն մի փոքր լկտի ծնողների առավել լկտի զավակները, երբ մտնում են դպրոց, փորձում են փոխել, և դպրոցի տնօրենը չի կարողանում դրա վերջը դնել: Օրինակ՝ ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել, որ ես թույլ չտամ իմ ղեկավարած դպրոցում կամ երգչախմբում ինչ-որ մեկին արտոնյալ զգալ: Ես նույնիսկ ինձ այդպիսի արտոնություն չեմ տալիս: Մեզ մոտ այնպիսի սկզբունք է դրված, որ ուզես էլ՝ դա չի ստացվի: Սկզբում դա դասատուներին դուր չէր գալիս, երբ ես եկա, դա մեծ ընդվզում առաջացրեց: Թերթերում այնպիսի անհեթեթ բաներ էին գրում. ես այդ բոլոր թերթերը պահել եմ դպրոցի գրադարանում: Հիմա դպրոցի ուսուցիչները հանգիստ քնում արթնանում են, գիտեն, որ ոչինչ չի կարող խանգարել իրենց աշխատանքին՝ բացի իրենց վատ աշխատանքից, անկազմակերպ պահվածքից կամ երեխայի հանդեպ վատ վերաբերմունքից:

Ձեր նշած խնդիրները չեն լուծվի, քանի դեռ չունենք պահանջատեր քաղաքացի: Ունե՞նք այդ պահանջատեր քաղաքացին: Վերջին տարիներին հատկապես շատ են խոսում, որ վերջապես մեզ մոտ քաղաքացիական գիտակցություն ձևավորվեց:

Ընդհանուր առմամբ՝ ոչ, պահանջատեր չենք, բայց ինչ-որ բան փոխվում է:2008թ.-ի մարտի 1-ի դեպքերը շատ բան փոխեցին այս երկրում: Նախ՝ իշխանությունները, ովքեր էլ դրանք լինեն, շատ զգուշավոր են: Ես չեմ ասում, որ յոթ անգամ չափում՝ նոր մի անգամ կտրում են, բայց գոնե մեկ անգամ մտածում են կտրելուց առաջ: Թթվածին ներարկվեց հոգեվարք ապրող հասարակությանը: Հասարակությունը այդպիսին է, որովհետև չկա արժանի մտավորականություն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում