Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հիմնական տարաձայնությունները պահպանվում են. Օբամա

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հիմնական տարաձայնությունները պահպանվում են, սակայն արդեն ձեռք բերված արդյունքները որոշակի լավատեսության հիմք են: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է նոյեմբերի 23-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է TASS-ը:

«Լավ նորությունն այն է, որ նախնական պայմանավորվածությունը, որին մենք հասել ենք, իրոք հանգեցել է Իրանի միջուկային ծրագրի զարգացման դադարեցմանը: Որոշ դեպքերում նույնիսկ հետ քայլեր են արվել, մասնավորապես, երբ խոսքը ուրանի հարստացման և պահուստներ ունենալու մասին է»,- ասել է երկրի ղեկավարը: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ հաջողության են հասել, և Իրանը պահպանում է պայմանավորվածության պայմանները»: «Այժմ խնդիրն այն է՝ արդյոք կկարողանա՞նք մշտական պայմանավորվածություն ձեռք բերել: Եվ դեռ բավականին տարաձայնություններ կան»,- ավելացրել է Օբաման:

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի խնդիրը այս բանակցություններում համաձայնագրի կնքումն է, որի համաձայն Թեհրանը մի շարք ուղղություններով ամբողջությամբ կդադարեցնի իր միջուկային ծրագիրը, որը նրան հնարավորություն է տալիս միջուկային զենք ստանալ: Փոխարենը, պայմանների կատարման դեպքում, այս պետության նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը կթուլացվի: «Կարծում եմ, որ Իրանը կցանկանար, որ այդ պատժամիջոցները անմիջապես դադարեն գործել, սակայն որպեսզի որոշ ուղղություններով ամբողջովին չփակվի (միջուկային ծրագրի իրականացումը): Մենք չենք կարող դրան գնալ»,- ասել է Օբաման:

Այսպիսով, նախագահի խոսքով, լավ նորությունն այն է, որ բանակցությունները շարունակվում են, և «պահպանվում է միջազգային կոալիցիան, որի առկայությունը ապահովել է պատժամիջոցների այսպիսի արդյունավետությունը»: Այս համատեքստում նախագահը հիշեցրել է 5+1 (ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների և Գերմանիայի) խմբի աշխատանքները, և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցությունը, որի ժամանակ «հաճախ լարվածություններ են առաջանում»: «Վերջին շրջանում մենք լուրջ լարվածություն ունենք Ռուսաստանի հետ: Ամեն դեպքում, նրանք խոստովանել են, որ մեր դիրքորոշումը (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ) արդարացի է»,- նշել է Օբաման: «Խնդիրն այն է՝ արդյոք Իրանը կկարողանա՞ «այո» ասել: Նրանք կոշտ դիրքորոշման կողմնակիցներ ունեն»,-հավելել է նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում