Սոչիում ավարտվեց շախմատի աշխարհի առաջնության մրցախաղը:
Չեմպիոնի տիտղոսը պաշտպանեց Մագնուս Կարլսենը, ով 11-րդ պարտիայում կարողացավ հաղթել Վիշվանաթան Անանդին:
Ընդհանուր հաշիվը դարձել է` 6,5 – 4,5: Այսպիսով, 12-րդ պարտիան չի անցկացվի:
Հավելենք, որ չեմպիոնական մրցախաղի մրցանակային հիմնադրամը 1 մլն եվրո է:
Հաղթողը կստանա գումարի 60, իսկ պարտվողը` 40 %-ը: