Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան հետաքրքրել է Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը, հաղորդում է Daily Express-ը:
Մյունխենյան ակումբը Էրերայի համար պատրաստ է տրամադրել 7 մլն ֆունտ և Ջերդան Շաքիրիի տրանսֆերը:
Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Էրերան մասնակցել է 5 հանդիպման, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: