Thursday, 28 03 2024
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը

Ո՞ւր են անհետացել հայ գեղեցկուհիները և ի՞նչ է կատարվում «Միսս Հայաստան» մրցույթի շուրջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը։

–Պարոն Արիստակեսյան, վերջին տարիներին «Միսս Հայաստան» մրցույթը չի կայանում: Դուք, որ տարիներ շարունակ «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպիչն եք, որտե՞ղ եք տեսնում խնդիրը՝ կադրերի պակասի՞, թե՞ ոլորտի կոռումպացված լինելու, քանի որ շատերը նշում են, որ մրցույթում առաջ են մղում իրենց ծանոթներին, սիրուհիներին և այլն:

-Վերջին մրցույթը կայացել է 2012-ին: Այնպես չէ, որ մրցույթը չի կայանում: Հիմնական պատճառը տնտեսական է: Ինչ վերաբերում է ոլորտի կոռումպացված լինելուն, ես դա բացառում եմ, և որևէ մեկը որևէ ժամանակահատվածում չի կարող խոսել կոռումպացվածության մասին: Եթե որևէ մեկը կասի, որ կոռումպացված է եղել գեղեցկության մրցույթը, կամ ինքը մասնակից է եղել կոռումպացված գործողության, ես հրաժարական կտամ: Բայց այդպիսի բան չի եղել և չի կարող լինել: Նման կարծիք հայտնողները պարզապես ձախողվածներն են և ուղղակի ապատեղեկատվություն են տարածում: Նախ ինձ ճանաչող մարդիկ չեն կարող այդպիսի բան ասել, իսկ ասում են նրանք, ովքեր չեն համապատասխանել ընդունված չափորոշիչներին և դուրս են մնացել:

Ասեմ նաև, որ «Միսս Հայաստան» տիտղոսը կրելն այնքան պատվաբեր է, որ շատ-շատերը, այդ տիտղոսով հայտնի դառնալով, մոռանում են, որ իրենց միակ արժանիքն այդ տիտղոսն է, և եթե պատմության մեջ երբևէ մնալու են, այդ տիտղոսով են մնալու: Հետևաբար, պետք չէ ո՛չ ապատեղեկատվություն տարածել, ո՛չ էլ շոու սարքել:

-Իսկ մրցույթը կազմակերպելիս կադրերի պակաս ունենո՞ւմ եք:

-Կադրերի պակաս կա: Խնդիրն այն է, որ Հայաստանում զգեստով շատ գեղեցիկ աղջիկներ կան, բայց մրցույթի համար կան չափանիշներ, գործում է մասնագիտական խումբ, և իմ փորձառությունը միջազգային այլ մրցույթներում ինձ թույլ է տալիս գնահատելու, որ իմ ղեկավարած տարիներին Հայաստանի գեղեցկուհիները շատ ավելի մեծ արդյունքների են հասել, քան նախկիում: Այս մրցույթի կազմակերպմանը շատ ավելի մեծ միջոցներ են ծախսվել, քան կարող է թվալ, որովհետև նախ մրցույթ կազմակերպելը համարել եմ հայրենասիրություն, այն կազմակերպվել է մեծ ջանքերի գնով:

Մրցույթը չէր կարող կոռումպացված լինել, որովհետև եթե այդպիսին լիներ, ավելի հեշտ կլիներ մրցույթը կազմակերպել, որովհետև հաստատ կհայտնվեին մարդիկ, ովքեր կծախսեին այդ գումարն իրենց ծանոթ աղջիկների վրա: Ես երբևէ մրցույթը չեմ բացել որևէ մեկի առջև և չեմ պատրաստվում բացելու: Տեսել եմ «Միսս Հայաստանի» մասնակիցների վերաբերյալ հաղորդումներ, որտեղ առասպելական բաներ են պատմում, բայց պատմությունը փաստաթղթավորվում է, և եթե մարդիկ նույնիսկ կարճ հիշողություն ունեն, դա չի նշանակում, որ չկան վավերագրեր նրանց սուտը հերքելու համար: Մենք չենք իջնում այդ մակարդակին, որովհետև ունենք այն, ինչ ունենք: Ես չեմ կարող ստեղծել իդելական կերպարով մրցույթի մասնակիցներ, քանի որ մեր հասարակությունը կրթական և այլ մակարդակներով լուրջ խնդիրներ ունի:

-Հաջորդ խնդիրն էլ գեղեցկության մրցույթի մասնակիցների կրթական մակարդակն է, երբ նրանց մեծ մասը երկու կապակցված խոսք չի կարողանում ասել:

-Սա հայ հասարակության խնդիրն է, միայն գեղեցկուհու խնդիրը չէ: Նրանք գալիս են ընտանիքներից և իրենց հետ բերում են հասարակության մակարդակը: Ունենք այն, ինչ ունենք:

-Իսկ չափորոշիչների մեջ կա՞ որոշակի կրթական մակարդակ ապահովելու պահանջ:

-Այո, չափորոշիչների մեջ կա, բայց առաջին հերթին պիտի ֆիզիկական տվյալները նկատի ունենանք, որից հետո նոր հաշվի են առնում այլ չափանիշներ: Երկու երնեկ մի տեղ շատ դժվար է գտնել, և հեշտ է քննադատելը, գործ չարած խոսելը: Մեր հասարակության մեջ կարելի է ցանկացած մարդու անվանարկել, անվանարկելը հեշտ է, գործ անելն է դժվար: Թող մեկն այս տարիների ընթացքում կարողանար դա կազմակերպել և հասնել այսպիսի արդյունքների: Ցավոք, մարդկանց հիշողությունը կարճ է: Մյուս բանը, որի մասին կուզեի ասել, այն է, որ ես պատրաստ եմ համագործակցել ցանկացած կազմակերպության և անհատի հետ, ով, ընդունելով խաղի միջազգային կանոնները, կարող է գալ, աջակցել ու ձեռք մեկնել, բայց ոչ թելադրել:

Շատերը կարծում են, որ գեղեցկության մրցույթը բիզնես է, բայց դա շատ ծիծաղելի է, և ցույց է տալիս այդպես մտածողների մասնագիտական մոտեցման սնանկությունը: Մշակութային, գուցե նաև մասսայական մշակույթը չի կարող բիզնես լինել: Մշակույթի այնպիսի բնագավառը, որը շատ ծախս է պահանջում, որի պատճառով ֆինանսավորվում է պետության կողմից, չի կարող բիզնես լինել: Օրինակ՝ մոդելային գործունեությունը բիզնես է, իսկ գեղեցկության մրցույթները որևէ երկրում բիզնես չեն: Թող իջնեն երկնքից, ամպոտ ոտքները դնեն գետնի վրա: Եթե դա բիզնես լիներ, շատ հեշտ կլիներ կազմակերպելը: Լավագույն դեպքում մրցույթի հետևանքը կարող է բիզնես դառնալ:

Նախ, ապրանքի ձևավորվումը շատ ծախսեր է պահանջում, դրա համար դպրոց է պետք, երկրորդ՝ հասարակությունը տնտեսապես պետք է զարգացած լինի, գովազդային շուկա ունենա, երիտասարդ աղջիկն այնքան գումար պիտի ունենա, որ իրեն հետևի, որ հետո կարողանա քայլ անել դեպի այս ասպարեզ: Հաջորդը՝ «Միսս Հայաստան» մրցույթը լավ կազմակերպելը առնվազն 100 հազար դոլար է: Այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում սա շատ բարդ է:

Ընդհանրապես, փոքր պետություններում միշտ այս ոլորտին պետական աջակցություն է տրվում: Եթե հասարակությունն ասի, որ այս մրցույթի կարիքը շատ կա, որ կան շատ գեղեցկուհիներ, ովքեր ուզում են մասնակցել նման մրցույթի, այն պահանջված է, ինչու ոչ, կարելի է կազմակերպել պետական աջակցությամբ: Արտոնագիրը տրված է «Միսս Հայաստան» գործակալությանը, մենք ընդամենը հասարակական կարգով ենք աշխատում: Երկրորդ՝ մրցույթներ, որոնց ազգային գործակալություններն են մասնակցում, աշխարհում 5-ն են: Կան բազմաթիվ մրցույթներ, որոնք միջազգային հեղինակություն չունեն, բայց Հայաստանի լրատվամիջոցներով ներբողվում են, կան իրավատերեր, որոնք պարզապես իրավունք չունեն այդ մրցույթները կազմակերպելու: Մենք դրան չենք խառնվում, բայց բացել դաշտը, որ «Միսս Հայաստան» անունը կամ ազգային գործակալությունը երկփեղկվի, մրցույթներ անել, դա Հայաստանին ձեռք չի տալիս, ոչ մի երկրի ձեռք չի տալիս: Ես իմ փորձից եմ ասում:

-Հնարավո՞ր է՝ «Միսս Հայաստան» մրցույթ լինի այս տարի կամ մյուս տարի:

-2014-ին գուցե հայտարարություններ կլինեն, որ մրցույթ է լինելու 2015-ին: Քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, կուզենայի այս բնագավառում ունեցած իմ փորձը աջակցություն ստանար: Սա մեկ մարդու ուժերից վեր է: Բայց կան մեծամիտ մարդիկ, որ մեկ օրում դարձան գեղագետներ և այդ գեղագիտական չափանիշներով հրամայում և պահանջներ են դնում, բայց պաշտոնը չի որոշում տվյալ անձի կրթական կամ գեղագիտական մակարդակը, որ զանգի, ինչ-որ բան թելադրի, որ ես պետք է որոշեմ, ես եմ սա անելու: Ես փորձել եմ այդ ես-երին ընդառաջ գնալ, բայց չի ստացվել, և այդ պատասխանատվությունը մնացել է ինձ վրա: Հայ ժողովուրդը միշտ քննադատաբար է մոտենում և սպառում է իր էներգիան շատ ուրիշ տեղերում, լավը քիչ են նկատում և գնահատում, ես ցավով եմ ասում: Ինչպես Թումանյանն էր ասում՝ «Մենք մեռելների սիրահար, բայց կենդանիների թշնամին ենք», բայց հիմա հասարակությունն այնքան է դեգրադացվել, որ ո՛չ մեռելներին ենք հարգում, ո՛չ էլ կենդանիներին, պարզապես խոսում ենք:

-Փաստացի մենք «Միսս տիեզերքին» այդպես էլ չենք մասնակցե՞լ:

-Չենք մասնակցել, թեև «Միսս աշխարհին» հնարավոր է մասնակցել, բայց այս կամ այն ֆինանսական կամ այլ խոչընդոտի պատճառով չենք մասնակցել: Եղել է, որ սկզբում ֆինանսավորել է, բայց հետո հրաժարվել է, հասկացել է, որ աղջկա հետ պետք է կապ չունենա, մեկ էլ եթերից ասում են՝ խաբում են, ես չեմ խաբել, երբևէ որևէ մեկին իմ կյանքում չեմ խաբել: Ամեն մեկի ասածը թողնում եմ իր խղճին և մտածողությանը: Կարելի է մոլորեցնել հասարակության այն հատվածին, որն այդ բնագավառին չի տիրապետում, բայց «Միսս աշխարհ» գնում է տվյալ տարվա հաղթողը, երկրորդ անգամ որևէ մեկը չի կարող գնալ «Միսս աշխարհ», և ես որևէ մեկին չէի կարող խոստացած լինել, այսինքն՝ սա տգիտության հետևանք է: Ես, օգտվելով այդ կազմակերպության նախագահը լինելու իմ իրավունքից, կարող եմ ուղղակի զրկել այդ մարդկանց «Միսս Հայաստան» տիտղոսը կրելուց, և սա ընդունված բան է: Կարծում եմ՝ բոլոր «Միսս Հայաստան»-ները պետք է իմանան, որ հասարակության մեջ սուտ խոսելն ամբարտավանություն է:

-Այսինքն՝ ստի հետևանքով կարող եք զրկե՞լ տիտղոսից:

-Ոչ միայն, նաև հասարակության մեջ ոչ ճիշտ վարքագիծ դրսևորելու համար: Բայց ես դեռ նայում եմ, զարմանում, թե որքան մարդ պետք է ցածրանա, որ իր տիտղոսը, որը ձեռք է բերել ազնիվ ճանապարհով, և որը իր երևի թե միակ արժանիքն է, իջեցնի, հասարակացնի և ինքն իրեն ոչնչացնի: Ես տվել եմ այդ տիտոսները արդյունքների հիման վրա, բոլոր տարիների մրցույթների արդյունքներն են պահպանվում, մարդիկ կան, մոռանում են իրենց ոչ վաղ անցյալը, նույնիսկ միջազգային պայմանագրերը, որ ուղարկվում են այս կամ այն միջազգային մրցույթի, պահվում են ինձ մոտ իրենց ստորագրությամբ, և այն ջանքները, որ իմ և շատուշատ մարդկանց կողմից ներդրվել են, որ մարդն արժանանա այս կամ այն տիտղոսին:

-Իսկ ունե՞նք արդյոք պրոֆեսիոնալ ժյուրի:

-Նախ այս բնագավառում իսկապես պրոֆեսիոնալիզմ է պետք: Կան ժյուրիի անդամներ, որ աղջկան նայում են սեքսուալության տեսանկյունից, բայց դա ուրիշ տեղ է տանում: Գեղեցկությունն, այնուամենայնիվ, ունի չափանիշներ, ունի մոտեցումներ, որոնք ձևավորվում են տարիների ընթացքում: Ինչու չէ, կան գեղեցկության ազգային գծեր, բայց, ի վերջո, մրցույթներում հաղթում է տիպը, որը չես էլ հասկանում՝ որքանով է ազգային, ազգայինը գուցե այդտեղ խանգարի: Կան նաև քաղաքական խնդիրներ, նաև աջակցության խնդիր, իսկ որևէ մեկը այս տարիների ընթացքում եկել-ասե՞լ է՝ պարոն Արիստակեսյան, ուզում եմ ձեզ աջակցել և ազնիվ ձևով:

-Պարոն Արիստակեսյան, չէ՞ որ շատ են մեզանում օլիգարխները, և նման մրցույթ ֆինանսավորելը նրանց մեկ անգամ ռեստորան գնալն արժե:

-Խնդիր չունեն ֆինանսավորելու, երբ խոսքը չի վերաբերում հասարակականին: Երբ խոսքը վերաբերում է հասարակականին, խնդիր առաջանում է: Եթե անձնապես շահագրգռություն ունենա, խնդիր չի լինի, բայց ես չեմ կարող և ես չեմ ուզում հարաբերվել այդ ձևով, ես այդտեղ աշխատում եմ, ես «Միսս Եվրոպա» ժյուրիի անդամ եմ եղել 2002-ին Բեյրութում, ես շատ լավ գիտեմ խոհանոցը: Ես աշխատում եմ համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր իրենց քայլերը համաձայնեցնում են գործակալության հետ և անակնկալներ չեն մատուցում:

Կան մարդիկ, ովքեր կարծում են՝ պաշտոն ունեցան, խելքները ավելանում է, բայց ոչ, պաշտոնն այսօր կա, վաղը չկա, մարդուն պաշտոնը չի գեղեցկացնում, մարդն է գեղեցկացնում պաշտոնը: Կառավարիչը պետք է հասկանա, որ մասնագիտական խորհուրդը պետք է որոշի ինչ-որ բան: Այնպես չէ, որ հայ ժողովուրդը շատ գեղեցիկ է, նայեք եվրոպացի բարձրահասակ աղջիկներին: Այնուամենայնիվ, բոլոր տեղերում գեղեցիկ աղջիկներ շատ կան, բայց նրանց պետք է գտնել։ Ավելին՝ կան, որոնք այդ ասպարեզում իրենց չեն պատկերացնում, հիմա դա էլ է իմ մեղքը. Ենթադրենք՝ սովորում է բուհում, բայց իրեն չի պատկերացնում այս բնագավառում: Ի վերջո, բոլորը չէ, որ դահլիճում հասարակության առջև լողազգեստով կքայլեն: Պրոֆեսիոնալիզի մի հատկանիշը նաև այն է, որ տվյալ անձին ընտրելիս, որի վրա գումար է դրվում և ծախս է արվում, նպատակին հասցնես։ Մեզ մոտ գալիս են աննպատակ, գալիս են երևալու և շատ արագ ամուսնանալու, և այլ տեղ բիզնես անելու: Այդ դեպքում «Միսս Հայաստան» իրականացնելը շատ հեշտ կլինի. կգան հարյուրներով, հազարներով, պետք է ընտրես, մենք ինչին ենք ծառայեցնում՝ բիզնեսի՞ն, թե՞ նպատակին, կան բարոյական նորմեր, որ պետք է պահպանենք, այլապես եկեք ազգովի բարոյազրկվենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում