Աֆղանստանում վոլեյբոլի մրցաշարի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 50 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:
«Ահաբեկիչ-մահապարտը մոտոցիկլետով է եղել, նա ինքն իրեն պայթեցրել է վոլեյբոլի խաղադաշի կենտրոնում»,- ասել է Պակտիկ նահանգի փոխնահանգապետը:
Նա նշել է, որ մրցությանը տեղացի շատ պաշտոնյաներ և ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչներ են ներկա եղել:
Դեպքի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, մոտ 60-ը վիրավորել են, նրանցից ոմանք ծանր վնասվածքներ են ստացել: