Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Մեր պատասխանն Ադրբեջանին

Ադրբեջանը մոտ մեկ միլիարդ դոլարով ավելացնում է իր ռազմական բյուջեն՝ ըստ այդ երկրի 2015 թվականի պետական բյուջեի նախագծի: Սա մարտահրավեր է Հայաստանին, որը նշանակում է, որ պաշտոնական Բաքուն մտադիր է 2015 թվականին էլ սիստեմատիկաբար ավելացնել ռազմա-հոգեբանական ճնշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա:

Ադրբեջանի այս մտադրություններն ավելի վտանգավոր են թվում Հայաստանի պետական բյուջեի ֆոնին, որը խղճուկ տեսք ունի. իր ծավալային մեծությամբ Հայաստանի պետական բյուջեն փոքր է Ադրբեջանի անգամ միայն ռազմական բյուջեից, որը կազմում է մոտ 5 միլիարդ դոլար: Ողբերգություն չկա իհարկե, քանի որ զուտ բյուջետային ծավալային համեմատությունները միայն բավարար գործոն չեն այս կամ այն դիմակայության ելք վճռելու համար: Երևի կարիք չկա կրկնելու այն, ինչը շատ հաճախ է ասվում, բայց նաև չմոռանանք, որ մենք ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթել ենք ունենալով անհամեմատ ավելի քիչ գումար և ռեսուրսներ, քան Ադրբեջանը:

Սակայն, սրանով հանդերձ, անընդհատ հղում անել այդ առաջին պատերազմի ռեսուրսային անհավասարությանը և հաղթանակին` միամտություն և արկածախնդրություն է, որովհետև ներկայումս փոխվել են սպառազինության որակները, հետևաբար փոխվելու է պատերազմի բնույթը՝ զգալի մասով, եթե նման բան տեղի ունենա հանկարծ՝ Աստված մի արասցե: Այնուամենայնիվ, անհավասարությունը ճակատագրական չէ և միանգամայն հաղթահարելի է մի շարք այլ գործոնների միջոցով, որոնք Հայաստանի պարագայում անհնարինի շարքում չեն: Պարզապես, ադրբեջանական մտադրությունները Հայաստանում պարտադիր են դարձնում երկու գործողություն:

Մեկն այն է, որ ադրբեջանական սադրանքներին պետք է պատրաստ լինել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ցանկացած տեղ, ցանկացած ժամի և պատրաստ պետք է լինել ցանկացած բնույթի սադրանքների, լինել աչալուրջ, որը կլինի անվտանգության կարևոր գրավականներից մեկը: Սա, այսպես ասած, մարտավարական առաջադրանքի մասով, որ կանգնում է Հայաստանի առաջ: Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այստեղ խոսքը կառավարման օպտիմալացման, կառավարման արդյունավետության և արդարացիության մասին է: Հայաստանում պահանջվում է խստագույն պայքար կոռուպցիայի, պետական ռեսուրսների չարաշահման դեմ:

Ի՞նչ է կատարվում այսօր: Մենք պարբերաբար լսում ենք հաշվետվություններ այս կամ այն գերատեսչությունում պետական գումարների ոչ օպտիմալ ծախսերի մասին, հետո մեզ ասում են, թե այդ գումարները վերականգնվել են, և սրանով հարցը համարում են փակված: Այսինքն` եթե նույնիսկ համարենք, որ վերականգնվել են, ինչն ըստ էության ոչ ոք չի էլ ստուգում, այսինքն` վերականգնման հիմնավոր ապացույցներ հասարակությունը չի էլ ստանում, ապա, միևնույն է, ստացվում է, որ Հայաստանի պետական գանձարանը ինչ-որ մարդկանց համար ուղղակի անտոկոս վարկի աղբյուր է: Այսինքն` Հայաստանի պետական գանձարանից միլիոնավոր դոլարներին համարժեք դրամներ են փոշիացվում, գրպանվում ինչ-ինչ ծրագրերի տակ, իսկ ամիսներ կամ մի քանի տարի հետո հայտարարվում է, թե վերականգնվել են այդ գումարները:

Առաջին հայացքից թվում է (կրկնում ենք՝ եթե իրականում իսկապես վերականգնվում են), որ ամեն ինչ նորմալ է՝ գողացել են, հետո գողոնը վերադարձրել: Սակայն երբ մենք հաշվում ենք ինֆլյացիան և այլ գործոնները, ապա տեսնում ենք, որ իրականում պետական միջոցների գողություն առկա է նաև այդ դեպքում որովհետև այսօր տարված և մի քանի տարի հետո վերականգնված միլիոնների գնողունակությունը նույնը չէ: Տանում են, պտտեցնում են իրենց անձնական բիզնես նպատակներով՝ ինչու բանկերից թանկ տոկոսներով վարկեր վերցնել և գրավներ դնել, եթե բյուջեից կարող են առանց գրավի և առանց տոկոսի անժամկետ «վարկեր» յուրացնել, հետո բերում և «վարկը մարում են»: Միևնույն է` հաջորդ օրն իսկ կսկսեն նոր «վարկ» վերցնել բյուջեից՝ քրեական որևէ պատասխանատվություն չկա:

Արդյունքում` Հայաստանի պետական գանձարանը մշտապես դատարկ է միլիոնավոր դոլարներից, տասնյակ միլիոնավոր դոլարներից: Սրա արդյունքում` Հայաստանում աղքատություն, հասարակական ռեսուրսների մսխում, արտագաղթ, բարոյալքում, պետության հանդեպ վստահության կորուստ և այլ արատավոր հանրային սոցիալ-հոգեբանական դրսևորումներ: Մինչդեռ հենց այս ամենում է, որ մենք պարտավոր ենք արդյունավետությամբ մի քանի անգամ գերազանցել Ադրբեջանին, և մեր ներքին ռեսուրսները լումա առ լումա օպտիմալ ծախսենք և հասարակական տրամադրությունների, և երկրի անմիջական մարտունակության համար, Ադրբեջանի ռազմական բյուջեի հարաճուն ծախսերը կոծկելու համար:

Այս խնդրի լուծման մյուս աղբյուրը, բնականաբար, տնտեսական աճն է, որը սակայն անհնար է, քանի դեռ այդ տնտեսությունը մի քանի խոշոր կապիտալիստ օլիգարխ ընտանիքների և կլանների ձեռքին է, և որոնց բիզնեսի երևի թե մոտ կեսը ստվերում է: Հարկավոր է ստվերի դեմ իրական պայքար, ոչ թե պայքար փոքր ու միջին բիզնեսի դեմ, որպեսզի տեղ ազատվի, և խոշորները սկսեն ստվերից թաքնվել արդեն ՓՄՁ քողի տակ, միաժամանակ նաև այդ ոլորտներն էլ բաժանելով կլանների միջև:

Հայաստանի համար մտահոգիչը ոչ թե Ադրբեջանի ռազմական բյուջեի աճն է, այլ այն, որ ի պատասխան դրա Հայաստանում տեղի չի ունենում կառավարիչների և կառավարման որակի աճ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում