30 տարի առաջ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի 28-ամյա շրջանավարտ Ալեքսեյ Պաժիտնովը ստեղծել է «Տետրիս» խաղը: Հենց նա է 1984-ին մշակել առաջին խաղը, գրում է Vice.com-ը:
Պաժիտնովը սկզբում համակարգչային գլուխկոտրուկ է մշակել, որտեղ ծանրության ուժի ներքո նմանատիպ 5 քառակուսիները փոխել են իրենց դիրքը: Սակայն այն համակարգիչների հնարավորություններն այնպիսին էին, որ խնդիրը պետք էր պարզեցնել` քառակուսիները դարձան 4-ը, իսկ դրանցով կազմված ֆիգուրները միայն ներքև էին իջնում: Նման կերպ ստացվեց տետրիսը:
1991-ին Պաժիտնովը տեղափոխվեց ԱՄՆ, իսկ 1996-ին հիմնեց Tetris ընկերությունը: