Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունն ուսումնասիրում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի` հաջորդ տարվա ամռանը ձեռքբերման հնարավորությունը: Տրանսֆերի արժեքը 200 մլն ֆունտ է գնահատվում, իսկ արգենտինացի հարձակվողի շաբաթական աշխատավարձը` 500 հազար ֆունտ:
Տեղեկությունների համաձայն` նման խոշոր տրանսֆերային գործարք իրականացնելու համար կարող են արգելք հանդիսանալ ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները, որոնք խախտելու համար ՈւԵՖԱ-ն արդեն տուգանել է «քաղաքայիններ»-ին :
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիր 27-ամյա Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում հանդես է գալիս 2003 թվականից: