ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր քաղաքների գեղեցկության սրահներում վերջին տարիներին նոր ծառայություն է ի հայտ եկել` կարմիր գինով լոգանք: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Ըստ կոսմետոլոգների` այդ գործընթացը դանդաղեցնում է մաշկի ծերացումը և կանխում կնճիռների առաջացումը: Բանն այն է, որ կարմիր գինին պարունակում է ռեսվերատրոլ` հակաբորբոքային ազդեցությամբ հակաօքսիդանտ:
Բացի այդ, գինու ազդեցությամբ արյունը սկսում է արագ շրջանառվել` մաշկին ավելի սնուցիչ նյութեր հասցնելով: