Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի «Թերեկ»-ի դեմ հանդիպման ընդմիջմանը Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ իր թիմը պետք է շարունակի կենտրոնացած գործել, չնայած հաղթում է 2:0 հաշվով:
«Մենք վատ չսկսեցինք խաղը: Կարող էինք գոլ խփել արդեն 3-րդ վայրկյանին: Այժմ շատ կարևոր է չթուլանալ, և երկրորդ խաղակեսում նույնպես կենտրոնացած գործել: Խաղը դիտարժան է, քանի որ մրցակցող թիմերը փորձում են չզիջել միմյանց և սուր պայքար են մղում: Լավ կլինի, եթե «Դինամո»-ն երրորդ գոլը խփի»,- «Наш футбол»-ը մեջբերում է Բերեզովսկիի խոսքերը:
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի դարպասապահը չի ընդգրկվել մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում և խաղին հետևում է պահեստայինների նստարանից: