Գերմանացի գիտնականները` Համբուրգի բժշկական հետազոտությունների կենտրոնից, պնդում են, որ սիրով կանոնավոր կերպով զբաղվելն ազդում է մարդկանց մտավոր ունակությունների վրա:
Սեքսի ժամանակ նյարդային հյուսվածքները խթանում են ադրենալինի և կորտիզոլի արտազատմանը: Գիտնականները վստահ են, որ այդ հորմոններն ակտիվացնում են մտավոր գործունեությունը: Իսկ տեստոստերոնը և էստրոգենը բարելավում են տեսական և բանավոր հիշողությունը: