«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:
– Պարոն Արշակյան, այսօր Հայաստանի ներկա իրավիճակը բնորոշում են որպես ֆորս-մաժորային: Հետպուտինյան ժամանակաշրջանում այլախոհներ կա՞ն, թե՞ ոչ:
– Կան Պուտինի մայրամուտի այլախոհներ, որովհետև մի քանի տարի առաջ մթնոլորտն այլ էր, քողարկված էր: Խոսքը էներգետիկ կայսրության, ԱՊՀ-ն վերացնել-չվերացնելու մասին էր, այս ամենը քողարկված էր՝ ռուսական կայսրությունը պաշտպանելու համար: Դա նուրբ էր արվում: Ենթադրում եմ՝ դա հենց մայրամուտի պատճառն է: Վերջերս Գորբաչովն իր գրքի շնորհանդեսին ասել է՝ «Պուտինը գնում է իր ճանապարհով, ես էլ կարծում էի՝ ես Աստծո ներկայացուցիչն եմ, բայց ի՞նչ գործերով»: Այսինքն՝ Պուտինին թվում է, որ իրեն Աստված է ուղարկել ռուսական կայսրությունը փրկելու կամ վերականգնելու համար: Սա անպայման կծնի և Ռուսաստանում, նաև Հայաստանում ոչ միայն գրիբոյեդովականների, այլև ավելի կոշտ մուտք կունենա Հայաստան, անպայման կստանա դրան համապատասխան ընդդիմություն:
–Պարոն Արշակյան, աշխարհը կարծես թե գնում է Պուտինին մեկուսացնելու ճանապարհով: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
-Դա արդեն զարգացում չէ՝ինչ քայքայում է սպասվում, ինչ տեմպով կքայքայվի: Դա դեգրադացիա է, և ես ուզում եմ զարգացում բառը այստեղ չօգտագործել:Ի՞նչ վտանգներ են սպասվում Ռուսաստանին: Լինելու է այն, որ Ռուսաստանը դառնալու է անկառավարելի: Նաև ռուս ժողովրդի համբերությունն էհատելու: Կան ժողովուրդներ, որոնք արձագանքում են օրվա խնդիրներին, դրանք լուծելով՝առաջ գնում, իսկ ռուս ժողովուրդը կուտակում է իր դժգոհությունը, որը հետո միանգամից պայթելու է:1917թվականին Ռոմանովները 100 տոկոսանոց աջակցություն ունեին, հրաժարականի հաջորդ օրը ռուսական կայսրության 47 նահանգներից 42-ում սկսվեցին կողոպուտ և ավերածություններ: Եվ միայն Կովկասում և միջինասիական նահանգներում ոչնչացում չի եղել: Պարզվեց, որ երեք հարյուր տարի ռուս ժողովուրդը իր մեջ կուտակել է ատելություն, և ոչ մի Ռոմանով տղամարդ ռուսական կայսրության տարածքում ողջ չմնաց: Հիմա մենք չգիտենք՝ երբ կպայթի, բայց երբ պայթեց, պուտինիզմից կմնա ճիշտ այն, ինչ մնաց Ռոմանովներից:
Ավելին՝ տեսանյութում: