Դերասանուհի Դրյու Բերիմորը ցույց է տվել, թե ինչպես է եղունգները ներկում մետրոյում: Հոլիվուդյան դերասանուհին իրեն աստղ չի համարում և երթևեկում է հասարակական տրանսպորտով:
Զուր ժամանակ չվատնելու համար Դրյու Բերիմորը հենց մետրոյում էլ ներկում է եղունգները:
Դերասանուհին այդ լուսանկարներով կիսվել է իր երկրպագուների հետ: Նա պատկերված է Լոնդոնի մետրոյում՝ եղունգների համար նախատեսված լաքի տարան ձեռքին:
Նշենք, որ այժմ Լոնդոնում են տեղի ունենում նրա նոր` «Արդեն կարոտում եմ քեզ» ֆիլմի նկարահանումները: