Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

49-ամյա Արմենը «Թագավորանիստ» հյուրանոցում բռնաբարության փորձի պահին գլխին «կերել» է ապակե տարայով

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Բարսեղյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 21-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Թագավորանիստ» հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակում 49-ամյա Արմեն Բարսեղյանը փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել Երևանի բնակչուհի Մ. Բ.-ի նկատմամբ:

Բարսեղյանը բռնել է Մ. Բ.-ի մազերից, փորձել է հարկադրել սեքսուալ գործողությունների: Ապա ծեծի է ենթարկել տուժողին, գցել է հատակին, նստել նրա կրծքավանդակին ու նորից փորձել է սեքսուալ գործողություններ կատարել:

Իր կամքից անկախ պատճառներով Արմեն Բարսեղյանն ավարտին չի հասցրել հանցանքը, որովհետև հատակին ընկած կինը սեղանից վերցրել է ապակե տարա ու հարվածել Բարսեղյանի գլխին:

Այս դրվագով Արմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 1-ին մասով:

Բացի դրանից, հաջորդ օրը՝ դեկտեմբերի 29-ին, երբ վնասվածք ստացած Արմեն Բարսեղյանը գտնվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, կեղծ հաղորդում է տվել իրեն այցելած ոստիկաններին, իբր նախորդ օրը «Թագավորանիստ» հյուրանոցային համալիրի չորրորդ սենյակում Մ.Բ.-ն փորձել էր իր գրպանից գողություն կատարել, ինչի պատճառով ինքը նրա նկատմամբ բռնություն է գործադրել:

Նախաքննությամբ, սակայն, այս տեղեկատվությունը չի հաստատվել, ու Արմեն Բարսեղյանին, բացի սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձից, մեղադրանք է առաջադրվել նաև հանցագործության մասին սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Բարսեղյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում