Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Հայաստանը` չեզոք գոտում

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայում, ապա այդ վտանգը կսպառնա ամբողջ Եվրոպային: Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Ռուսաստանն ահաբեկչական պետություն է:

Մի քանի օր առաջ գրեթե նման մի բան հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` ասելով, որ Ռուսաստանը ընդդեմ Եվրոպայի օդ հանելով իր կործանիչները, ռմբակոծիչներն ու հետախուզական ինքնաթիռները` վտանգ է հանդիսանում Եվրոպայի քաղաքացիական ինքնաթիռների համար:

Ինչ է դա, եթե ոչ ակնարկ Ռուսաստանի ահաբեկչական բնույթի մասին: Չէ՞ որ ահաբեկիչներն են սպառնալիք հանդիսանում քաղաքացիական ինքնաթիռներին, հատկապես, որ Ռուսաստանի հովանավորյալները մի քանի ամիս առաջ արդեն իսկ հրթիռակոծել են քաղաքացիական ինքնաթիռը՝ Մալայզիական ավիաուղիների Բոինգը Ուկրաինայի հարավ-արևելքում, որին զոհ գնաց մոտ 300 մարդ:

Արդեն այդ ժամանակ Ռուսաստանը, որի զենքով և հովանավորությամբ գործում են հարավարևելյան Ուկրաինայի անջատողականները, ստացավ ահաբեկչական պետության իմիջ, աուրա, որն այսօր, ըստ էության, խորանում է, և եթե նախկինում ուղղակի հայտարարություններ չէին հնչում, ապա արդեն իսկ հնչում են Եվրամիության անդամ երկրներից մեկի նախագահի կողմից, իսկ անուղղակի հայտարարություն անում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Այս հայտարարությունները ուշագրավ են դառնում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մի քանի օր առաջ արած հայտարարության ֆոնին: Քոչարյանը հայտարարեց, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է: Այդ հայտարարության առիթն ու հիմքը հայկական ուղղաթիռի խոցումն էր, որ տեղի էր ունեցել ադրբեջանական դիրքերից՝ հայկական զորավարժությունների ընթացքում: Հայաստանի իշխանությունները և հասարակությունը միջազգային հանրությունից դատապարտող գնահատական են ուզում, որտեղ կոնկրետ և հստակ կգնահատվի Ադրբեջանի քայլը: Եվ այդ պահանջը, իհարկե, միանգամայն իրավացի է:

Միևնույն ժամանակ, առկա է շատ ուշագրավ մի իրավիճակ: Դժվար կլինի ասել՝ հատկապես մալայզիական ինքնաթիռի դեպքից հետո, հատկապես այն բանից հետո, երբ ռուսաստանցի կրեմլամերձ մեկնաբանները կարող են հեռուստատեսությամբ բացահայտորեն խոսել ատոմային հարվածի մասին, որ Ռուսաստանի ահաբեկչականության վերաբերյալ հայտարարությունները իրավացի չեն: Տարբերությունն ընդամենը այն է, որ Հայաստանն Ադրբեջանի ահաբեկչականության մասին խոսում է ուղղաթիռի խոցումից, այսինքն` ահաբեկչական գործողությունից հետո, իսկ եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ահաբեկչականության մասին խոսում են ռիսկերից ելնելով, գործողությունների տրամաբանությունից ելնելով, որպեսզի նաև կանխարգելեն աղետները և ստիպված չլինեն Հայաստանի պես խոսել, այսպես ասած, պոստֆակտում: Թեև, խոշոր հաշվով, եվրոպացիներն էլ խոսում են աղետից, ահաբեկչական գործողությունից հետո, պարզապես շատ ուշացումով` տեսնելով, որ մալայզիական Բոինգի կործանումից հետո Ռուսաստանը ոչ միայն չի հանդարտվում և այսպես ասած` փորձում հարթել իր հանդեպ ձևավորված մոտեցումները, այլ էլ ավելի է ագրեսիվանում:

Ստեղծվում է տարօրինակ իրավիճակ՝ Հայաստանն իրավացիորեն պահանջում է դատապարտել Ադրբեջանի ահաբեկչությունն ու ահաբեկչականությունը, սակայն միևնույն ժամանակ Հայաստանը հանդիսանում է մի պետության դաշնակից, որին իրավացիորեն ահաբեկչականության մեջ են մեղադրում կամ ահաբեկչական են համարում ՆԱՏՕ-ն, Եվրամիության անդամ երկրների ղեկավարները, շատ եվրոպացի գործիչներ: Ավելին` Հայաստանը, որ պահանջում է միջազգային հանրությունից ադրբեջանական ահաբեկչության դատապարտում՝ իրավացիորեն, ըստ էության իր անվտանգությունն ու նաև տնտեսական ապագան կապում է մի պետության հետ, որին այդ միջազգային հանրությունն է արդեն ընկալում որպես ահաբեկչական:

Այլ կերպ ասած` Հայաստանը հայտնվում է աշխարհաքաղաքական դիսոնանսի մեջ՝ մի կողմից միանգամայն արդարացիորեն պահանջում իր հանդեպ ահաբեկչության դատապարտում, մյուս կողմից` ըստ էության որպես սուբյեկտ հանձնվում մի պետության, որին էլ իր հանդեպ ահաբեկչության մեջ մեղադրում է քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունը:

Ըստ էության ստացվում է, որ Հայաստանը հայտնվել է յուրօրինակ աշխարհաքաղաքական մի «չեզոք գոտում», ինչպես հայկական խոցված ուղղաթիռը: Այդ ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինների վերադարձի հարցի միջազգային լուծումը, ըստ էության, ուշանում է նաև հենց այդ պատճառով՝ որ Հայաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում, նաև, այսպես ասած, ընդդիմության լիակատար աջակցությամբ, Հայաստանն ինքը դարձել է մի խոցված սուբյեկտ՝ չեզոք գոտում, այսինքն` ոչ այս, ոչ այն կողմ ընկած: Իսկ դա շատ վտանգավոր դիրք է աշխարհաքաղաքական գործընթացներում և այդպիսին է եղել միշտ:

Ընդ որում` այստեղ շատերը կարող են շփոթել իրավիճակը աշխարհաքաղաքական այս կամ այն կողմնորոշման հետ, սակայն այս դեպքում խնդիրը նույնիսկ դա չէ, այսինքն` արտաքին քաղաքական կուրսի ընտրությունը չէ խնդիրը, այլ սկզբունքների, գաղափարների ու արժեքների, այսինքն` որևէ ընտրություն դրանց վրա կառուցելու՝ աշխարհի համար համոզիչ կառուցելու մեջ, ցույց տալու համար, որ ընտրությունը կատարվում է ոչ թե անձնապաստան և նյութապաշտ, այլ հենց սկզբունքային և գաղափարական հողի վրա: Որպեսզի չստացվի այնպես, որ մի ձեռքով պահանջում ես դատապարտել ահաբեկչությունը, մյուս ձեռքով ստորագրում ահաբեկչին հանձնվելու պայմանագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում