Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Աստղերի 16 արարքներ, որոնք ապշեցրել են մեզ 2014 թ. ընթացքում

Հոլիվուդի աշխարհում, որտեղ արվեստն ու օրիգինալությունը ձեռք ձեռքի են գնում, հայտնիների տարօրինակ վարքագիծը այնքան էլ զարմանալի չպետք է լինի: Այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ նրանցից մեկն ինչ-որ հնարք է անում, հասարակական լրատվամիջոցները ոգևորվում են և սևեռվում այդ միջադեպին՝ ինչպես աշխարհի ամենագլխավոր իրադարձություն: Ստորև ներկայացված են մի քանի հայտնիներ, ովքեր իրենց արարքներով դարձել են վատ լուրերի հերոսներ:

Քանյե Ուեսթ (Kanye West)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Նա միշտ այս կամ այն սկանդալային իրավիճակի կենտրոնում է՝ սկսած Թեյլոր Սվիֆթին վիրավորելուց, այն պնդումով, որ ինքն է ստեղծել առաջին կաշվե սպորտային տաբատները, վերջացրած նրանով, որ ինքն իրեն համեմատում է Հիսուսի և Նելսոն Մանդելայի հետ: Իրականում հենց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է Վեսթին ավանակ անվանել, և դա լուրջ պատճառ ունի: 2014-ի նոյեմբերին Սիդնեյում կայացած համերգի ժամանակ Ուեսթը բոլորին ասել է ոտքի կանգնել, և երբ հանդիսատեսից երկուսը չէին կատարել նրա կամքը, նա հիստերիա է սարքել և հետո միայն պարզել, որ նրանք հաշմանդամի սայլակներով էին:

Բեյոնսե (Beyonce)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Նա աշխարհի ամենահայտնի մարդկանցից է, այդ պատճառով զարմանալի չէ, որ միշտ ուշադրության կենտրոնում է: Նրա ամեն մի քայլը մանրադիտակի տակ ուսումնասիրվում է նույնիսկ սովորական անցորդների կողմից: Նրան նկարահանել են մի քանի ամիս առաջ, երբ Brooklyn Nets-ի խաղն էր դիտում ամուսնու՝ Ջեյ Զիի հետ խաղի ընթացքում նրանք երբեմն խոսում էին: Բայց այն, ինչ տեղի է ունենում նրանց զրույցի դադարի ընթացքում, իսկապես տարօրինակ է՝ կարծես ինչ-որ երաժշտություն է հնչում նրա ուղեղում: Երևի հենց այդպես էլ կար, որովհետև համալիրի բարձրախոսներից ոչ մի ձայն չէր հնչում:

Ջոն Տրավոլտա (John Travolta)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Աստղերի մեծամասնության համար տարվա գլխավոր կինոմրցանակաբաշխությանը՝ «Օսկար»-ին, մասնակցելը պատիվ է: Իսկ երբ աստղին խնդրում են ներկայացնել ինչ-որ մեկին, դա էլ ավելի մեծ հարգանքի և նրա տաղանդի ճանաչման նշան է: Այդ պատճառով դերասանը, որին խնդրել են ինչ-որ մեկին ներկայացնել, պետք է այդ մարդու մասին մանրամասներ իմանա: Սակայն Ջոն Տրավոլտան այդպես չի մտածում: «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ նա պետք է ներկայացներ Իդինա Մենզելին, որը կատարելու էր Let It Go երգը՝ «Սառը սիրտ» ֆիլմից: Իհարկե, անունը փոքր-ինչ տարօրինակ է, բայց մարդիկ գիտեն, թե ով է նա: Տրավոլտան նրան ներկայացրել է Ադելլա Դազիմ:

Չենինգ Տատում (Channing Tatum)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Չնայած նրա բացթողումն այնքան մեծ չի եղել, ինչպիսին Տրավոլտայինն էր, սակայն դերասանը նույնպես սխալ է թույլ տվել այս տարվա «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ: Կարելի էր արդարացիորեն ենթադրել, որ նրա նման բարձրակարգ դերասանը կարող է իրեն ազատ ու անկաշկանդ պահել և առանց որևէ խնդիրների հանձնել «Օսկար»-ը, բայց ինչպես երևում է, Չենինգը չի կարողացել վերահսկել նյարդերը: Նրան հանձնարարել էին պատմել Օսկարի համալսարանական ծրագրի մասին, բայց դրա փոխարեն նա արագ ասել է իր խոսքն ու հեռացել բեմից: Լսարանը նույնիսկ չի նկատել, որ նա եղել է բեմի վրա:

Ամանդա Բայնս (Amanda Bynes)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Շատ ցավալի է, որ մի ժամանակ Ամանդա Բայնսի փայլուն կարիերան շարունակում է ցած գլորվել: Բայնսը տարօրինակ պահվածք է ցուցադրել Twitter-ում, որտեղ պատմել է, որ հայրն իրեն ծեծում է, իսկ հետո հենց ինքն էլ արձագանքել է այդ գրառմանը՝ նշելով, որ մարմնի տարբեր մասերը նրան ստիպել են նման բաներ ասել: Նրան նաև ձերբակալել են անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու և բնակարանի պատուհանից թմրանյութի ընդունման հարմարանքների դուրս նետման համար:

Ջեյմս Ֆրանկո (James Franco)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Բացի այն, որ նա հոյակապ դերասան է, Ջեյմս Ֆրանկոն հայտնի է նաև որպես շատ ինտելեկտուալ մարդ, որը շատ բանի է հասել ակադեմիական ոլորտում: Սակայն նույնիսկ նրա ամենաջերմեռանդ երկրպագուները չեն կարող հերքել այն, որ նա մի քիչ այս աշխարհից չէ, թերևս, ինտելեկտի ու գեղարվեստական հակումների պատճառով: Ո՞վ կարող է մոռանալ նրա տարօրինակ վարքը, երբ նա Էնն Հեթեուեյի հետ վարում էր «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այս տարվա սկզբին մի նոր միջադեպ նրան ուշադրության կենտրոն դարձրեց: Նա Instagram-ում փորձել էր սիրահետել 17-ամյա մի աղջկա: Նա այնքան հեռուն էր գնացել, որ խնդրել էր նրա համարը՝ չկասկածելով նույնիսկ, որ նա անչափահաս է: Լավ է, որ նա մի քանի օր անց ներողություն է խնդրել և ընդունել, որ անհեռատես է եղել միջադեպի կապակցությամբ:

Շայա Լաբաֆ (Shia LaBeouf)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Հնարավոր է, փառքի ճնշումը շատ մեծ է եղել այնպիսի երիտասարդի համար, ինչպիսին Շայա Լաբաֆն է, երբ տարվա սկզբին նա սկսեց հնարքներ անել, չնայած ոչ ոք չհասկացավ՝ դրանք գովազդայի՞ն քայլեր էին, թե՞ պարզապես նա զզվել է չափազանց մեծ ուշադրությունից: Լաբաֆը կարմիր գորգի վրա հայտնվել է գլխին թղթե պարկ քաշած, որի վրա գրված է եղել՝ «Ես այլևս հայտնի չեմ»:

Պոլա Աբդուլ (Paula Abdul)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Մինչ «Ամերիկյան կուռք» (American Idol) հաղորդման շրջանակներում որպես դատավոր լինելու նրա աշխատանքը մենք ոչինչ չէինք լսել Պոլա Աբդուլի մասին: Իհարկե, նա իրապատում շոուներ է վարել այստեղ ու այնտեղ, բայց երբեք չի մնացել դրանցից որևէ մեկում: Չնայած նա բավականին բարի ու հաճելի մարդ է թվում, բայց յուրաքանչյուրս ունենք մեր տարօրինակ և ուշադրություն գրավող կողմը: Այս տարի Աբդուլը դատի է տվել մի սոլյարիի՝ պնդելով, որ աշխատակիցներն իր նկատմամբ անփույթ են եղել և լուրջ այրվածքներ են հասցրել մաշկին: Նա նշել է, որ արդյունքում լուրջ ֆիզիկական ու հոգեբանական տառապանքներ է կրել ու կորցրել է գումար վաստակելու հնարավորությունը: Միջադեպը տեղի է ունեցել է 2012-ին, բայց, չգիտես ինչու, նա որոշել է դատարան դիմել հիմա:

Սելենա Գամես (Selena Gomez)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Երիտասարդ աղջկա համար բավականին խնդրահարույց է միշտ գտնվել ուշադրության կենտրոնում: Բացի վեր սլացող կարիերան, Սելենա Գոմեսը բավականին բարդ անձնական կյանք ունի Ջասթին Բիբերի հետ անընդհատ խնդրահարույց հարաբերություններով: Իրականում նա հենց այդ հարաբերություններից ոգեշնչված է Instagram-ում տեսանյութ հրապարակել, որտեղ տխուր երաժշտություն է նվագում: Տեսանյութը վերնագրված էր՝ «Չգիտեմ: Գիտեք, ես իմ մտքերով եմ», որի հետևանքով երկրպագուները կարծել են, որ նա նորից փորձում է հանգստացնել Ջասթին Բիբերի կողմից կոտրված սիրտը: Հետո նա տեղադրել է շրջված կադր այդ տեսանյութից ու ինչ-որ մեկից ստացած սփոփիչ նամակը։

Ջասթին Բիբեր

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Նա հայտնի է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ տարօրինակ սանրվածքով դեռահաս էր ու հանգիստ չտվող երգեր էր երգում: Աղջիկները խելագարվում էին նրա համար: Բայց նրա բոլոր երկրպագուները մեծացել են: Այդ պատճառով այնպիսի տպավորություն է, ասես, Բիբերը հուսահատ քայլերի է դիմում ուշադրության կենտրոնում մնալու համար: Անցած տարվա հունիսին նա երկու տեսանյութ էր թողարկել շատ վիրավորական Н***р բառի կիրառմամբ: Դրանցից առաջինը սևամորթների մասին էր, իսկ երկրորդում նա փոխել էր իր երգի տեքստը՝ կիրառելով Н***р բառը: Այնուհետև, մեկ ամիս անց, նա ռեստորանում վեճի էր բռնվել Օրլանդո Բլումի հետ այն պատճառով, որ Բիբերը անհարիր մեկնաբանություն էր արել Օրլանդո Բլումի նախկին կնոջ՝ Միրանդա Քերի վերաբերյալ: Ավելի վատն այն էր, որ Բիբերը հրապարակել էր Միրանդա Քերի լողազգեստով լուսանկարն ու հետո ջնջել այն:

Լինդսի Լոհան (Lindsey Lohan)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Իր վայրի պահվածքի պատճառով Լինդսի Լոհանը պապարացիների թիրախ է հանդիսանում արդեն մի քանի տարի շարունակ: Դեռ հունիս ամսին, լինելով Լոնդոնի Selfridge ունիվերմագում, նա շրջել է մերկ վիճակում՝ ապշեցնելով հաճախորդներին ու մենեջերներին:

Ֆրեդի Պրինց կրտսեր (Freddie Prinze Jr)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Ֆրեդին քննադատել էր իր գործընկեր Քիֆեր Սազերլենդին այս տարվա հուլիսին՝, հայտարարելով, որ Սազերլենդը ամենաոչպրոֆեսիոնալ դերասանն է, ում հետ իրեն բախտ է վիճակվել աշխատել: Այնուամենայնիվ, Fox հեռուստաալիքի ղեկավարությունը և այլ աստղեր շտապել են պաշտպանել Սազերլենդին ու ասել են, որ նա շատ պրոֆեսիոնալ է: Ենթադրություն կա, որ Պրինցի հարձակումը ալկոհոլի հետևանք է եղել:

Ժաքլին Բիսեթ (Jacqueline Bisset)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Նա ամենահարգված աստղերից է և երբ «Ոսկե գլոբուս» էր ստանում, հանդիսատեսը սպասում էր, որ հիասքանչ շնորհակալական խոսք է ասելու: Սակայն բոլորը վատ վիճակում են հայտնվել, երբ նա շփոթված կանգնել է բեմում ու փորձել է բառեր գտնել: Երկար դադարներից մեկի ժամանակ նվագախումբը նույնիսկ սկսել է նվագել, որովհետև կարծել է, թե նա ավարտել է, բայց նա շարունակել է հիմարություն ասել և ճառն ավարտել է՝ ասելով, որ բոլորին սիրում է:

Մայքլ Բեյ (Michael Bay)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Երբ ռեիսոր Մայքլ Բեյին հրավիրել են Լաս Վեգասում ընթացող Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսին, զանգվածային ինֆորմացիայի միջոցներն ու փորձագետներն անհամբեր սպասում էին նրա ելույթին: Այնուամենայնիվ, ավտոմատ թարգմանության սարքը խնդիրներ է ունեցել, և խոսքը շարունակելու փոխարեն ռեժիսորն ուղղակի հեռացել է բեմից: Հետո նա իր այդ քայլը բացատրել է լսարանից ահավոր վախով:

Դենիս Ռոդման (Dennis Rodman)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Նա միշտ հայտնիէ եղել իր սկանդալային պահվածքով: NBA-ի լավագույն մարզիկներից մեկը հադիսանալով՝ Ռոդմանը այլ բասկետբոլիստների հետ մեկնել է Հյուսիսային Կորեա և այնտեղ հարցազրույց է տվել Քրիս Կուոմո անունով՝ CNN-ի ներկայացուցչին: Ըստ երևույթին, փոքր-ինչ ալկոհոլի ազդեցության և սթրեսային վիճակի մեջ գտնվելով՝ Ռոդմանը սկսել է բղավել լրագրողի վրա, երբ վերջինս առաջարկել է բանակցություններ սկսել Քենեթ Բեյի ազատ արձակման վերաբերյալ: Ռոդմանն ասել է, որ ինքը դիվանագետ չէ ու չի պատրաստվում խառնվել քաղաքական գործերին: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել իր պահվածքի համար:

Սոլանժ Նոուլզ (Solange Knowles)

16 Поступков знаменитостей, которые поразили нас в 2014 году

Այն լուրերը, որ Բեյոնսեի ու Ջեյ Զիի ամուսնությունը քանդվում է ավելի մեծ թափով, բորբոքեց վերելակում տեղի ունեցած միջադեպը: Համացանցում տեսագրություն էր հայտվել, որտեղ Բեյոնսեի քույր Սոլանժը բղավում ու ձեռքերն է թափահարում Ջեյ Զիի վրա, այն դեպքում, երբ Բեյոնսեն հանգիստ կանգնած է ու հետևում է դեպքերի զարգացմանը: Ոչ ոք չգիտի, թե ինչում է ավարտվել վեճը, բայց ավելի ուշ արված հայտարարությունում նրանք նշել են, որ լուծել են իրենց բոլոր խնդիրները ընտանիքի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում