Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 12-րդ տուրի շրջանակներում կայացած «Էյբար»-ի դեմ խաղի մասին: Հիշեցնենք` արտագնա խաղում «արքայական ակումբ»-ը 4:0 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Խամեսը մեկ գոլի հեղինակ է դարձել:
«Գիտեինք, որ դժվար է լինելու, բայց հավատում էինք, որ կհաղթենք: Արագ գոլից հետո հասկացանք, որ խաղը լավ է ավարտվելու: Առջևում երկու բարդ հանդիպումներ ունենք, որոնք պետք է հաղթենք:
Միշտ դժվար է, երբ թիմին չի կարող օգնել Մոդրիչի կարգի խաղացողը: Բայց մեր թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել նրան»,- Football Espanan-ն մեջբերում է Խամես Ռոդրիգեսի խոսքերը: