Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պուտինիզմը մեծագույն չարիք է, և այն պետք է կանխվի մեր ճակատում. Հայրիկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

– Պարոն Հայրիկյան, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայելու պոստպուտինյան ժամանակաշրջանին:

-Եթե պուտինյան շրջանին դիմակայելու տեսանկյունից նայենք, այսօր մի լուրջ խանգարող հանգամանք կա. մարդկանց հիմնական մասը չի հավատում, որ այդ գժությունն իրականություն է դառնալու: Սա բացասական դեր է կատարում: «Փանջունի» գեղարվեստական ֆիլմում ավելի լավ է ներկայացվում, քան հենց Երվանդ Օտյանի գրքում: Այնտեղ մի դրական կերպար կա, որն ասում է՝ լավ էլի, ուշադրություն մի դարձրեք, գժություն է, կխելոքանա, կանցնի: Հիմա հայերը դրանից դասեր չեն քաղել: Վերջում այդ մարդուն տեսնում ենք կիսամեռ պառկած անկողնում, քանի որ այդ գժությունն արհամարհեց: Ասում էր՝ մարդ է էլի, թող գիժ-գիժ խոսի:

Պուտինիզմը մեծագույն չարիք է, և այն պետք է կանխվի մեր ճակատում: Իհարկե, չեմ ասում գժական դրսևորումներ ունենալ, բայց հստակ հարցադրում դնել: Դրա համար պետք է ունենաս անցած ճանապարհ, փորձ և բավական խորը իմացություն: Մեր քաղաքական պետական այրերը, որ այսօր տիրում են լծակներին, ոչ սա ունեն, ոչ նա: Պուտինիզմն ուղղակի սպառնալիք է ազատ և անկախ Հայաստանին:

Պարոն Հայրիկյան, այսօր գոյություն ունի հարթակ Ազատության հրապարակում, որը իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը կիսում է, անշրջելի համարում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը: Այս ամենին այլընտրանք չի ձևավորվում: Ինչո՞ւ:

Լրատվամիջոցները, որպես կանոն, ծառայում են կա՛մ իշխանությանը, կա՛մ մյուս փողատերերին: Իշխանությունը Հայաստանում հադես է գալիս որպես դրամատեր և փորձում իր համար արհեստական այլընտրանք ստեղծել՝ այնքան բացահայտ ու ակնհայտ, որ դրա մասին խոսելն ավելորդ է: Տարիներ շարունակ իրար հետ Հայաստանն այս վիճակին են հասցրել, հանկարծ դառնում են ընդդիմություն: Նախագահական ընտրություններին չեն մասնակցում, որևէ ուժի չեն սատարում, դրանք ի՞նչ քաղաքական ուժ, դրանք քաղաքական ուժեր չեն:

Ինչ վերաբերում է անշրջելիության մասին բարբաջանքներին, միաժամանակ այնքան ցածրորակ են, որ չեն ասում անշրջելի վատ է, թե անշրջելի լավ: Ասեք՝ սա վատ իրավիճակ է, բայց մենք սրա դեմ չենք կարող որևէ քայլ գործադրել: Դա էլ չեն ասում, որովհետև նողկալի, վախկոտ արարածներ են: Կարծում են, թե հազար տարի պիտի ապրեն: Դու ո՞նց կարող ես Հայաստանի անկախության, ազատության կորուստը համարել անշրջելի:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում