Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը մեկնաբանել է «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպմանն իր թիմի ցուցադրած խաղը:
«Մենք անհաջող սկսեցինք երկրորդ խաղակեսը: Մոռացել էինք, որ պետք է ֆուտբոլ խաղանք: «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները, հակառակը, սկսեցին ավելի շատ ճնշել մեզ: Փորձում էինք վերահսկել գնդակը, բայց մեզ դա չէր հաջողվում:
Ինչ վերաբերում է Շվայնշտայգերի վերադարձին, ապա, անկեղծ ասեմ, հուզիչ պահ էր: Բաստիանը ոչ միայն գերազանց խաղացող է, այլ նաև հիանալի անձնավորություն»- Bild-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը: