Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արամը ծանոթից պարտքով 5 հազար դրամ է խնդրել, մերժմանը չդիմանալով՝ դիմել է «ուժային» մեթոդի

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ավարտվել է Արամ Նահապետյանի գործի դատական քննությունը:

40-ամյա Արամ Նահապետյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Նա հանցագործության վայր է դարձրել «Շերլոք Հոլմս» ռեստորանը՝ անտեսելով բացահայտվելու և պատասխանատվության ենթարկվելու վտանգը…

Դատարանը հաստատված է գնահատել, որ 2014 թվականի հունվարի 29-ի ցերեկը՝ ժամը 15-ն անց 30-ի սահմաններում, Արամ Նահապետյանը մտել է Բաղրամյան պողոտայում գործող «Շերլոք Հոլմս» ռեստորանային համալիր և բարմեն Հակոբից պարտքով 5 հազար դրամ է խնդրել: Բարմենը մերժել է:

Արամը պատահական անցորդ կամ հաճախորդ չի եղել:

Հակոբը նրան ճանաչել է որպես ռեստորանի հարևանությամբ գործող ծաղկի խանութի աշխատակցի: Բայց այդ հանգամանքը, իհարկե, բավական չէր, որ Հակոբը պարտքով թեկուզ հինգ հազար դրամ հաներ ու տար ծաղկավաճառ Արամին:

Ըստ Հակոբի՝ ինքը Արամին բացատրել է, որ իր մոտ գումար չկա, իսկ ռեստորանի դրամարկղից չի կարող գումար տալ:

Արամը պահանջել է, որ Հակոբը զանգի ռեստորանի տիրոջ ընկերոջը: «Չերեզ» այդ «Վաթսոնի»՝ հինգ հազար դրամ ստանալու՝ Արամի ակնկալիքը նույնպես չի արդարացել. Հակոբը զանգել է, բայց ռեստորանատիրոջ ընկերը չի պատասխանել հեռախոսազանգին:

Հակոբը հայտնել է, թե մերժում ստանալուց հետո Արամը ռեստորանի սրահում գտնվող կին հաճախորդների ու կին աշխատողների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իր հասցեին ու դուրս է եկել:

Մոտ տասնհինգ րոպե անց Արամը վերադարձել է որդու և երկու այլ տղամարդկանց հետ: Ըստ Հակոբի՝ չորսով քաշքշել են իրեն, փորձել են դուրս բերել ռեստորանից: Բայց չեն կարողացել:

Պարտքով փող ուզելու՝ Արամի այս «մեթոդը» նրան դեպի քրեական պատասխանատվություն էր տանում, բայց Արամը անտեսել է այդ հնարավորությունը:

Ռեստորանի աշխատակցուհիներից մեկը հրելով ու համոզելով Արամին դուրս է բերել սրահից, իսկ Հակոբը բանալիով փակել է դուռը:

Փողոցում հայտնվելով՝ Արամը շարունակել է բարձրաձայն հայհոյել: Ռեստորանում գտնվող երկու հաճախորդուհիները վախեցել են ու սպասել մինչև ոստիկանների ժամանելը, հետո նոր դուրս են եկել ռեստորանից:

Այդ օրը ռեստորանում փորձաշրջանի մեջ է եղել նոր աշխատակցուհի, ով այս միջադեպից վախեցել ու «Շերլոք Հոլմսում» այլևս աշխատելու չի գնացել…

Ռեստորանի ներսում կատարվածը տեսաձայնագրվել է անվտանգության տեսախցիկներով, այնպես որ Արամը առանձնապես հերքելու բան չի ունեցել: Նա իրեն մեղավոր է ճանաչել:

Ընդհանուր իրավասության դատարանը Արամ Նահապետյանին մեղավոր է ճանաչել խուլիգանության համար և դատապարտել է 3 ամիս կալանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում