Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի պարադոքսալ քայլերը

Անցյալ շաբաթ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, որի խորհրդանիշը Ռամիլ Սաֆարովն է: Արդարացի և դիպուկ է ասված, խոսք չկա: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ Շավարշ Քոչարյանի ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանը, բանակցային գործընթացի մեջ են այդ ահաբեկչական պետության հետ կամ այլ կերպ ասած՝ բանակցում են ահաբեկիչների հետ: Եվ սա այն դեպքում, երբ հայտնի է, որ աշխարհում ահաբեկիչների հետ չեն բանակցում, քանզի այդ բանակցությունները նոր ահաբեկչություն են ծնում, արդարացնում են արդեն գործված ահաբեկչությունները և ահաբեկիչների մոտ առաջ են բերում այն մտայնությունը և համոզմունքը, որ ահաբեկչությունը արդյունքներ է տալիս, եթե ամեն ահաբեկչությունից հետո շարունակում են իրենց հետ բանակցել:

Ահավասիկ, մենք սա տեսնում ենք Ադրբեջանի վարքագծում: Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը ավելի ու ավելի ցինիկ կերպով, որովհետև հայտարարելով ահաբեկչության, ահաբեկիչ պետության հետ գործ ունենալու մասին՝ Հայաստանի իշխանությունները, միևնույն է, գնում և ահաբեկիչների հետ, ահաբեկչական պետության հետ բանակցություններ են վարում Ղարաբաղի և ընդհանրապես տարածաշրջանի ճակատագրի վերաբերյալ: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները մի կողմից դատապարտելով Ադրբեջանին որպես ահաբեկիչ պետության, դատապարտելով նրա ահաբեկչությունները, որոնք կյանքեր են խլում Հայաստանի զինուժից և քաղաքացիական բնակչությունից, մյուս կողմից շարունակելով բանակցությունները այդ պետության հետ, շարունակելով Ղարաբաղի ճակատագրի շուրջ քննարկումները ահաբեկիչների հետ, ըստ էության խրախուսում են նրանց նորանոր ահաբեկչությունները: Եվ այս, մեղմ ասած, պարադոքսալ կամ կազուսային վիճակը բնականաբար չի կարող վրիպել համաշխարհային հանրության աչքից և չի կարող անհետևանք մնալ, քանի որ համաշխարհային հանրությունն առաջնորդվում է իրական պատկերով, ոչ թե բարոյախրատական չափանիշներով:

Իսկ իրական պատկերն այն է, որ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի, այսպես ասած, արտաքին քաղաքականությունը հայտնվել է ադրբեջանական ահաբեկչության ծուղակում, որին Հայաստանը, ըստ էության, դիվանագիտական, արտաքին քաղաքական ոչինչ չի կարողանում հակադրել, և ստեղծվել է մի վիճակ, երբ ռազմական պատասխանի կամ հակահարվածի համար բավարար նախադրյալների ու նախապայմանների բացակայության դեպքում Հայաստանի իշխանությունները դրանից բացի ըստ էության չգիտեն՝ ինչ անել: Դիվանագիտական, արտաքին քաղաքական հարթության վրա Հայաստանի իշխանությունները չունեն Ադրբեջանի ահաբեկչական կոնցեպտին հակադրվելիք որևէ այլ կոնցեպտ, այսինքն՝ Հայաստանի իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն անգամ այն իրականությանը, որը հենց իրենք են նմանօրինակ հայտարարությունների տեսքով ներկայացնում:

Եթե դու հայտարարում ես, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, ինչը, բնականաբար, միանգամայն այդպես է, ապա միջազգային հանրությունից այդ պետության հանդեպ, այսպես ասած, համարժեք վերաբերմունք ակնկալելուց կամ պահանջելուց առաջ նախ ինքդ պետք է տվյալ պետության հանդեպ ձևավորես համապատասխան ադեկվատ վարք, նախ ինքդ պետք է վարվես այնպես, ինչպես ահաբեկչական պետության հետ պետք է և հնարավոր է վարվել, ոչ թե գնալ ահաբեկիչների հետ բանակցությունների և ճակատագրական հարցեր քննարկելու, իսկ աշխարհից պահանջել ահաբեկիչների դատապարտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում