«2011թ. հունվարի 1-ից է ՀՀ-ում ներդրվել ԱՊՊԱ համակարգը, և այսօր կարելի է փաստել, որ ԱՊՊԱ համակարգը կայացած համակարգ է, և երթևեկության յուրաքանչյուր մասնակից արդեն քաջատեղյակ է իր իրավունքներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ավտոապահովագրողների գործադիր բյուրոյի տնօրեն Միսակ Բաբաջանյանը:
Նրա հաղորդմամբ՝ այնուամենայնիվ կան որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ Ավտոապահովագրողների բյուրոն աշխատում է: «Այդպիսի խնդիրներից կարելի է նշել հատուցման չափի ավելացումը: Նմանատիպ դիմումներ մենք ստանում ենք, բայց պետք է նշել, որ նմանատիպ դեպքերում արդեն գործում են կառուցակարգեր, որոնց միջոցով տուժողները կարող են տեր կանգնել իրենց իրավունքներին»,- հավելեց նա: