Հայտնի է դարձել, թե ինչու են համակարգչային խաղերն օգտակար տարեց մարդկանց համար: Պարզվում է, որ գլուխկոտրուկներով համակարգչային խաղերը կարող են պայքարի լավ միջոց հանդիսանալ տարեց մարդկանց մոտ ընկճախտի ծանր տեսակների դեմ:
Ստացված արդյունքները հետազոտողները հրապարակել են Nature Communications ամսագրում:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ինտելեկտի որոշ գործառույթների խանգարումը կարող է դիմադրողականություն ձևավորել որոշ հակադեպերսանտների նկատմամբ: Նրանք ենթադրել են, որ ուղեղը կարող է վերականգնվել, եթե այն ծանրաբեռնվի ինտենսիվ վարժություններով, ինչը կօգնի պայքարել դեպրեսիվ վիճակի դեմ:
Փորձին մասնակցել է 50-88 տարեկան 272 մարդ, որոնց մոտ ախտորշվել է դեպրեսիայի ծանր տեսակ: