ԱՄՆ-ն Իրաքում հայտնաբերել և ոչնչացրել է 1980-ականների վերջին և 1990-ականներին սկզբին ստեղծված քիմիական զինամթերքների հազարավոր միավորներ: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:
ՔԶԱԿ-ի զեկույցից պարզ է դառնում, որ 2004 թ. մայիսից մինչև 2009-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում ամերիկացիներն Իրաքում քիմիական զինամթերքի 95 պահեստ են հայտնաբերել` մոտ 4 հազար 530 ռումբեր կամ արկեր, որոնք ոչնչացվել են բաց օդում պայթեցնելու միջոցով:
Ավելի ուշ Իրաքում հայտնաբերվել են ևս մի քանի նման զինամթերքներ: Այսպիսով, «գտածոների» ընդհանուր թիվը 2011 թ. սկզբին 4 հազար 996 միավոր է կազմել: