Ջրաներկով աշխատանքը, որի հեղինակը, ենթադրաբար, Ադոլֆ Հիտլերն է, շաբաթ օրը Գերմանիայի Auktionshaus Weidler աճուրդի տանը կազմակերպված աճուրդի ժամանակ վաճառվել է 130 հազար եվրոյով: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նկարը գնել է Մերձավոր Արևելքից մասնավոր հավաքածու ունեցող անձը, ում անունը չի նշվում: Նա անձամբ է մասնակցել աճուրդին:
1916-ին նկարված նկարը կոչվում է «ԶԱԳՍ/Հին ռատուշա» և ստորագրված է Ա. Հիտլեր: