Իր 100-ամյակից ընդամենը մի քանի օր առաջ ամերիկուհի Ռուբի Հոլթը օվկիանոս է տեսել, հաղորդում է BBC-ն:
Իր կյանքի մեծագույն մասը Ռուբին անցկացրել է ԱՄՆ Թենեսի նահանգի ֆերմաներից մեկում և զբաղվել է բամբակ հավաքելով ու երեխաներ դաստիարակելով: Ռուբիի խոսքով՝ ինքը երբեք ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հնարավորություն չի ունեցել ծովափ մեկնելու համար:
Հաղորդվում է, որ երկար սպասված այցը Մեքսիկական ծոցի ափեր իրականացվել է ծերանոցի աշխատակիցների և ծեր մարդկանց ցանկություններով զբաղվող բարեգործական կազմակերպության ջանքերով: