TAM բրազիլական ավիաընկերությունը փոխել է իր ինքնաթիռի չվերթի համարը, քանի որ հայտնի գուշակը հաղորդել է սպասվող աղետի մասին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ժուսելինո Նոբրեգա դա Լուշը կանխատեսել է JJ3720 չվերթի կործանումը, որը նոյեմբերի 26-ին Սան Պաուլուից պետք է թռչի Բրազիլիա: Ըստ գուշակի՝ անսարքություններ կառաջանան՝ կապված շարժիչի հետ, և ինքնաթիռը կընկնի:
Ավիաընկերությունում Լուշի կանխագուշակությունը «կարևոր տեղեկատվություն են» համարել և չվերթի համարը փոխել՝ JJ4732:
Դա Լուշը մեծ ճանաչում ունի Բրազիլիայում: Նրան են վերագրվում արքայադուստր Դիանայի, Բրազիլիայում նախագահի թեկնածու Էդուարդ Կամպոսի մահվան մասին կանխագուշակությունները: