Չինացի դիզայները ցուցադրել է սմարթֆոնների համար նախատեսված մեկանգամյա օգտագործման Mini Power թղթե մարտկոցի կոնցեպտը: Այն կարող է երկարացնել բջջային սարքի «կյանքը» մի քանի ժամով և վաճառվել սովորական խանութներում՝ գրում է Korrespondent.net-ը:
Ցունգ Չին-Հսենի ստեղծած մարտկոցը իրենից ներկայացնում է փոքրիկ սկավառակ, որը միանում է հեռախոսի լիցքավորման հատվածին:
Դրանք տարբերվում են լիցքավորման ծավալով՝ 2, 4 կամ 6 ժամ: