Կոլումբիայի համալսարանի ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ որոշակի համի ճանաչման համար պատասխանատու են ոչ թե լեզվի ընկալիչները, այլ ուղեղի բջիջները: Ինչպես հայտնի է, մարդու լեզվի վրա առկա են մոտ 80.000 համային ծծիչներ, որոնք պատասխանատու են որոշակի համի ընկալման համար, ինչպես՝ քաղցրը, աղին, թթուն, կծուն: Այժմ հետազոտողները հայտնաբերել են, որ ուղեղում առկա են համային սենսորների նմանակներ:
Փորձի արդյունքում պարզվել է, որ ուղեղում առկա են հատուկ նեյրոններ, որոնք վերծանում են լեզվի համային ընկալիչներից ստացված ազդանշանները: Ըստ այդմ, յուրաքանչյուր համային ընկալիչ ուղեղում ունի մոտ 100 նեյրոնային ազդանշան: Գիտնականները դեռևս հստակ չգիտեն, թե ուղեղը ինչպես է վերամշակում ստացված տեղեկությունը, սակայն հստակ է, որ համի մասին «որոշումը կայացվում է» հենց ուղեղում:
Նախկինում հետազոտողները չեն իմացել ուղեղի և համային ընկալիչների նման կապի մասին, սակայն նրանք ենթադրում են, որ այն անթերի է: Ստացված արդյունքները գիտնականներին հույս է ներշնչում, որ շուտով հնարավոր կլինի վերականգնել ուտելիքի համը ընկալելու կարողությունը, օրինակ՝ ծեր մարդկանց մոտ: