Սիրիայում սպանվել է ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») շարքերում կռվող երկու բրիտանացի: Այս մասին գրում է The Time պարբերականը:
Լոնդոնցի 21-ամյա Աբու Աբդուլահ Հաբաշին և 20-ամյա Աբու Դհարդան սպանվել են սիրիական Քոբանի քաղաքում ընթացող կռիվների ժամանակ:
Սթոքլենդ-Յարդի ղեկավար Բերնարդ Հոգան-Հաուն ավելի վաղ հայտարարել էր, որ շաբաթական հինգ բրիտանացի է մեկնում Իրաք և Սիրիա, որպեսզի միանան ԴԱԻՇ խմբավորմանը: