Կառույցը, որը, հավանաբար, կլուծի անօթևան լոնդոնցիների բնակարանային խնդիրները, կոչվում է Y:Cube: Այս մասին գրում է RT-ն: Պատրաստի կոնստրուկցիան բեռնատարով բերում են գործարանից և դնում անհրաժեշտ տեղում: Տունն ունի հյուրասենյակ, խոհանոց, ննջարան և լոգասենյակ:
Եվ այդ ամենը՝ մատչելի գնով: Դրա հավաքումն ու ջեռուցումը թանկ չեն: Մտահղացման նպատակն այն է, որ մատչելի լինի նաև վարձակալման գումարը՝ շաբաթական 140 ֆունտ:
Այս Lego-տների գաղափարը պատկանում է Մեծ Բրիտանիայում ամենահայտնի ճարտարապետներից մեկին՝ լորդ Ռոջերսին, և անօթևան մարդկանց կացարան հատկացնող բարեգործական կազմակերպությանը:
Առայժմ ներկայացված է միայն տան նախատիպը, սակայն կազմակերպությունն արդեն Լոնդոնի հարավում նման տներ ստեղծելու թույլտվություն է ստացել: