Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է բրիտանացի դեռահասի՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Դեռահասը ձերբակալվել է Հորդանանի չվերթից իջնելիս:
Ոստիկանության աղբյուրները հստակեցրել են, որ ձերբակալությունը կապված է Սիրիայում ահաբեկչության հետ առնչություն ունեցող համացանցի միջոցով կատարված գործողությունների հետ: