Լապարասկոպիկ եղանակով լեղապարկի հեռացումը վիրաբուժության մեջ համարվում է ոսկե ստանդարտ: Ներկայացնում ենք վիրաբուժական մեթոդով պոլիպի հեռացման ողջ ընթացքը՝ նկարահանված վիրահատարանում: Պոլիպը համարվում է լեղապարկի պատի վրա գտնվող բարորակ ուռուցք: Այն հաճախ ուղեկցվում է լեղաքարային հիվանդությամբ: Վիրահատական միջամտությամբ չհեռացնելու դեպքում կարող է վերածվել չարորակ գոյացության:
Հիվանդությունը կարող է լինել բնածին, ժառանգական, ձեռքբերովի:
Վիրահատվողը 20 տարեկան երիտասարդ է, ում լեղապարկի պատի վրա հայտնաբերվել է 6 մմ. տրամաչափի պոլիպ, որը մեկ տարի անց արդեն հասել է 11-12 մմ. տրամագծի:
Վիրահատությունը կատարում է «Էրեբունի» ԲԿ-ի Լապարասկոպիկ և մինիմալ ինվազիվ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Անուշավանի Հարությունյանը: