Ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի բնակչին, ով բունկեր էր կառուցել և հավաքել ավելի քան 140 միավոր զենք՝ Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մտավախությամբ: Այս մասին գրում է TASS-ը:
Ինչպես հաղորդել են տեղի ԶԼՄ-ները, Ռեգենսբուրգ քաղաքի դատարանը կալանքի օրդեր էր տվել 59-ամյա տղամարդուն, որը չէր կարողացել ներկայացնել նման մեծ քանակի զենքի թույլտվություն: Նրա մոտից բռնագրավվել է 2 ինքնաձիգ, 80 հրացան, 60 ատրճանակ, մոտ 20 հազար փամփուշտ և պայթուցիկների պատրաստման 40 կգ նյութ: Մասնագիտությամբ էլեկտրիկ տղամարդը խոստովանել է, որ միայն ցանկացել է պաշտպանել իրեն և իր ընտանիքին՝ Ռուսաստանի հարձակման դեպքում:
Բունկերի տակ գտնվող նկուղում տղամարդն ստեղծել է օդափոխման և ջրի մաքրման համակարգեր, հավաքել է նաև սննդամթերքի պաշարներ: