Շվեյցարացի նկարիչ Քրիստո Դագորովը նկարում է արտակարգ սյուրռեալիստական նկարներ, գրում է kulturologia.ru-ն : Նրա նկարներում կարելի է տեսնել ամեն բան՝ քաղաքների քարտեզներ, իրար միահյուսված ծառերի ճյուղեր, մարդկային մարմիններ: Սակայն այս ամենը պատկերված է ոչ սովորական ձևաչափով, այլ՝ մարդկային շուրթերի վրա:
Քրիստոն ծնվել է 1970 թ. Սոֆիայում (Բուլղարիա): Նկարել նա սովորել է ինքնուրույն, առանց հատուկ դասընթացների այցելելու: Դրանից երեք տարի հետո նա արդեն մասնակցել է շվեյցարական ցուցասրահների տարբեր ցուցադրությունների: