ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորումը ստանձնել է արևմտյան երկրներում արմատական միայնակ-իսլամիստների վերջին հարձակումների պատասխանատվությունը: Այս մասին գրում է Le Monde պարբերականը:
«Բոլոր հարձակումները անմիջական հետևանքն են այն բանի, որ շեյխը կոչ է արել անցնել գործողությունների, և դրանք ցույց են տալիս, որ վառոդի տակառը կարող է պայթել արևմտյան ցանկացած երկրում: Այն միայն պատեհ պահի է սպասում՝ պայթելու և բռնի գործողություններ հրահրելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
ԴԱԻՇ-ը նաև հայտնել է, որ տվյալ հարձակումներով պատժում են ԱՄՆ-ին՝ խմբավորման վերահսկողության ներքո գտնվող տարածք ներխուժելու համար
Հիշեցնենք, որ սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում միայնակ-իսլամիստները մի շարք հարձակումներ են գործել: