Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Մինսկի խմբի թուլության պատճառով Բաքուն չկատարեց իր ստանձնած միջազգային պարտավորությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ Արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Պարոն Մայիլյան, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության՝ այն բանից հետո, երբ տասն օր շարունակ միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ-ն, Կարմիր խաչը, դիտորդներն իրենց հորդորներով չկարողացան Ադրբեջանին ստիպել՝ ապահովելու խոցված ուղղաթիռին մոտենալու պայմաններ: Սա չի՞ բացահայտում արդյոք այդ կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ-ի անկենսունակությունը:

– ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականացնում է երկու հիմնական գործառույթ: Առաջինը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ապահովում: Երկրորդ՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդում: Կա նաև երրորդ գործառույթ, որն առնչություն չունի ոչ ԼՂ հակամարտության և ոչ էլ տարածաշրջանի հետ. ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիների ընթացքում մի հարթակ է դարձել, որտեղ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, քննարկում են տարբեր հարցեր, շփվում են: Այս հարթակը մշտապես օգտագործվել է այն ժամանակ, երբ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները ճգնաժամային փուլերում են հայտնվել, այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը ծառայում է նաև որպես հաղորդակցության հարթակ Արևմուտքի և Ռուսաստանի համար: Այս առումով ՄԽ-ն իր առջև դրված խնդիրները կարողանում է իրականացնել:

Սակայն, իմ համոզմամբ, մյուս կողմից էլ՝ ԵԱՀԿ ՄԽ թուլության հետևանքն էր այն, որ չկարողացավ ստիպել Ադրբեջանին կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի: Ի դեպ, Ադրբեջանը միացել է Ժնևյան կոնվենցիային ևս, որի համաձայն՝ պարտավոր էր հնարավորություն տալ վերադարձնել հայ օդաչուների դիակները, որը չարեց: Ուստի հայկական կողմերը՝ ՀՀ-ն ու Արցախը, փորձեցին դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում տալ, բայց երբ այդ փորձերը հաջողությամբ չպսակվեցին, Արցախի ՊԲ-ն ստիպված եղավ հատուկ գործողությամբ խոցված ուղղաթիռի անկման վայրից դուրս բերել դիակները և ուղղաթիռի կարևոր մասերը:

Այսօր Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը խոչընդոտո՞ւմ է, ըստ Ձեզ , ՄԽ արդյունավետ աշխատանքին, թե՞ այս ձևաչափն այլևս ԼՂ հակամարտության ներկայիս փուլի համար կենսունակ չէ:

– Իհարկե, ՌԴ-Արևմուտք հակամարտությունն իր ազդեցությունը թողնում է մեր տարածաշրջանի զարգացումների վրա, բայց, որպես միջնորդական առաքելություն, ՄԽ-ն դեռ պահպանվում է և կատարում իր գործառույթները՝ հայտարարություններ է տարածում, միասնական աշխատանք իրականացնում, կոչերով հանդես գալիս, հանդիպումներ կազմակերպում և այլն:

Սակայն խոսելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների խոչընդոտների մասին՝ պետք է մատնանշել տարբեր սպառնալիքներ, ինչպիսին է, օրինակ, սպառազինությունների մրցավազքը: Մեր տարածաշրջանում սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռք բերման համար տարեկան ծախսվում են միլիարդավոր դոլարներ: Այդ սպառազինությունների նկատմամբ միջազգային գործուն վերահսկողական մեխանիզմների բացակայությունը տարածաշրջանի հետագա ռազմականացման պայմաններում հակամարտող կողմերի և հարևան երկրների համար կարող է ողբերգական հետևանքներ ունենալ: Բանակցությունների համար խոչընդոտ է նաև տեղական և միջազգային քաղաքացիական դիտորդների մասնակցությամբ հրադադարի վերահսկման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը: Պետք է նշել նաև Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին, որը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանում հետապնդումների են ենթարկվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ Track II դիվանագիտության մասնակիցները, որը սպառնալիք է քաղաքացիական խաղաղարարության համար: Հակամարտող կողմերի միջև վստահության բացակայությունը հիմնական խոչընդոտներից մեկն է և սպառնում է բանակցային գործընթացի արդյունավետությանը: Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կիրառվում են հնացած մոտեցումներ, որը ևս խոչընդոտ է կարգավորման ճանապարհին:

Ձեր կարծիքով՝ ձևաչափը պե՞տք է պահպանվի, և այս արդյունքները բավարարո՞ղ են:

– Խնդիրն, իմ կարծիքով, միջնորդական ձևաչափը չէ: Ինչպես արդեն նշեցի, խնդիրն այն մոտեցումներն են, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները կիրառում են: Մյուս խնդիրն այն է, որ Արցախը չի մասնակցում բանակցություններին, և բանակցային ձևաչափը խեղված է: Այս առումով մենք իսկապես չենք կարող բավարարված լինել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից, քանի որ մոտեցումները հնացած են, ուստի չեն կարող երկարատև խաղաղության և կայունության հանգեցնել:

Պարոն Մայիլյան, հատկանշական է, որ ուղղաթիռի անկման նախորդ օրը Դուք և մի շարք հեղինակավոր դիվանագետներ, վերլուծաբաններ առաջատար Օքսֆորդի համալսարանում մասնակցեցիք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ներկայիս վիճակին նվիրված միջազգային կոնֆերանսի: Հետաքրքրականն այն էր, որ վերլուծաբան Դեննիս Սեմմուտը տեղի ունեցածը ներկայացրել էր որպես քննարկումներ Ղարաբաղում առկա հայկական և ադրբեջանական համայնքների միջև նաև: Կարիք կա պարզաբանելու, թե խոսքն ինչի մասին է:

– Ես ծանոթ եմ այդ հրապարակմանը: Դեռ չգիտեմ՝ միտումնավոր, թե պատահական էր այդ հրապարակումը, անտեղի կերպով «հարստացված» էր լուսանկարներով՝ Օքսֆորդի համալսարանական քոլեջներով և գրադարաններով մեր զբոսանքից, որոնցում պատկերված էին կոնֆերանսի միայն մի քանի մասնակիցները: Էքսկուրսիայի լուսանկարներում, որոնք կոնֆերանսի ձևաչափը չէին արտահայտում, հիմնականում հայտնվել էին հայեր և ադրբեջանցիներ, այդ պատճառով ընթերցողներից ոմանց շրջանում աղավաղված տպավորություն էր առաջացել կոնֆերանսի ձևաչափի վերաբերյալ: Փաստորեն համաժողովը եռակողմ էր: Միջոցառմանը հրավիրված էին ներկայացուցիչներ ԼՂՀ իշխանություններից (ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Սերգեյ Ղազարյան), ՀՀ-ից (Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան դիվանագետ Արա Մարգարյան) և Ադրբեջանից (ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար, դեսպան Խազար Իբրահիմ), ոչ կառավարական սեկտորը ներկայացնող փորձագետներ Ստեփանակերտից, Երևանից և Բաքվից, ինչպես նաև ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով փորձագետ Հերբերտ Զալբերը, հայտնի միջազգային փորձագետներ, EPNK կոնսորցիումի ներկայացուցիչներ և Օքսֆորդի համալսարանի երեք պրոֆեսորներ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և որոշ կազմակերպությունների կողմից առաջ քաշվող միջհամայնքային բանակցային ձևաչափին, ապա իմ տեսակետն այդ առաջարկի վերաբերյալ ես արտահայտել եմ դեռ տարիներ առաջ և այն չի փոխվել (http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=56180):

Եթե Օքսֆորդում անցկացված կոնֆերանսի ձևաչափը միջհամայնքային լիներ, ապա ես և ԼՂ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ղազարյանը կմերժեինք LINKS-ի հրավերը: Միայն աշնանը ես մերժեցի երկու կոնֆերանսի մասնակցության հրավեր զուտ այն պատճառով, որ կոնֆերանսի ձևաչափերն ինձ համար անընդունելի էին, քանի որ նպատակամղված էին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև առկա միջպետական հակամարտության էության աղավաղմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում