Բարդ աշխատանքը կարող է ուղեղն ակտիվ պահել նույնիսկ տարեց տարիքում: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Համաձայն հետազոտության՝ նրանք, ում աշխատանքը պահանջում է մեծ մտավոր ջանքեր, ավելի մեծ հնարավորություն ունեն տարեց տարիքում պահպանելու կոգնիտիվ (իմացական) գործառույթները, իսկ ավելի կոնկրետ՝ հիշողությունը և տեղեկատվությունը մշակելու արագությունը:
Գիտնականները մասնագիտությունները բաժանել են ըստ բարդության մակարդակի: Առաջին շարքերում են փաստաբանները, վիրաբույժները և պայմանական դատապարտվածների հսկիչները: Իսկ ահա շինարարներն ու օպերատորները հայտնվել են ցուցակի զգալիորեն ստորին հատվածներում: