Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել չերկարաձգել թիմի պաշտպան Դանիել Ալվեշի պայմանագրի ժամկետը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Հավանաբար, «կապտանռնագույններ»-ը վաճառքի կհանեն պաշտպանի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կատալոնական ակումբը ցանկանում է դրույք կատարել Մարտին Մոնտոյայի վրա: