Զագրեբի «Դինամո»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը կարող է Գերմանիայի առաջնություն տեղափոխվել: Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված Դորտմունդի «Բորուսիա»-ն:
Դորտմունդյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները Բրոզովիչի գործակալի և ակումբի ներկայացուցիչների հետ: 22-ամյա կիսապշատպանի հրաժարագինը 10-12 մլն եվրո է կազմում: «Բորուսիա»-ն դիտարկում է ֆուտբոլիստին Մարկո Ռոյսին փոխարինողի դերում:
Հավելենք, որ Մարսելոյի ծառայություններով են հետաքրքրված նաև «Միլան»-ն ու «Արսենալ»-ը: