Քարդաշյան ընտանիքի համառությանը ու նպատակասլացությանը կարելի է նախանձել: Խոսքն այս անգամ ոչ թե Քիմի, այլ նրա կրտսեր քրոջ՝ Քենդալ Ջենների մասին է, որը դառնալու է Կառլ Լագերֆելդի դեմքը՝ գրում է spletnik.ru-ն:
Տառացիորեն օրերս հայտնի դարձավ, որ մոդելը պայմանագիր է կնքել Estee Lauder նորաձևության տան հետ, ինչպես նաև մասնակցելու է Victoria’s Secret-ի ցուցադրությանը:
Կառլ Լագերֆելդի գարնանային հավաքածուի համար պրոմո նյութեր Քենդալը կներկայացնի Սաշա Լուիսի, Մինգ Սիի ու Բեատրիս Ջիաբիկոնիի հետ: