Նիդեռլանդներում տղամարդը դատավորի վրա աթոռ է նետել այն բանից հետո, երբ լսել է վարորդի դատավճիռը, որը մահացու վրաերթի էր ենթարկել իր ազգականներին, այդ թվում՝ 2 տարեկան դստերը: Այս մասին գրում է The Mirror-ը:
Ինչպես հաղորդվում է, մեղադրյալը գերազանցելով արագությունը և ճանապարհից շեղվելով մահացու հարվածել էր աղջկան, նրա տատիկին ու պապիկին:
Դատավորը տղամարդուն դատապարտել էր 60 օրվա ազատազրկման ու 120 ժամ հասարակական աշխատանքի:
Տղամարդը դատավորի վրա աթոռ էր նետել այն ժամանակ, երբ դատավորը հրապարակել էր վճիռը: