Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրառման այն մասին, որ Ադրբեջանի «քաղաքական համակարգը կարող է որպես մոդել ծառայել եվրոպական քաղաքական համակարգի համար»:
«Կոմեդիայի ժամ է սկսվել Ադրբեջանի նախագահի միկրոբլոգում», – գրել է Բալայանը: