ԱՄՆ-ում ավարտվել են երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություն կատարած աղմկահարուց դատական գործի լսումները՝ հայտնում է Fox News-ը:
Դպրոցը համաձայնել է 140 մլն դոլար փոխհատուցում տրամադրել ցածր դասարանների ուսուցչի անպարկեշտ վարքի համար:
63-ամյա Մարկ Բերնդտը մեղավոր է ճանաչվել երեխաներին աչքերը փակ վիճակում գդալով կամ թխվածքաբլիթի վրա քսած սերմնահեղուկ ուտեցնելու մեջ:
Բերնդտը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել ապացուցված 23 դեպքի համար:
Դատաքննության ընթացքում ավելի քան 81 երեխա է հանդես եկել որպես վկա: