Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան գովեստի խոսզքեր է հասցեագրել իր թիմակից Դիեգո Կոստային:
«Կոստան հզոր ֆուտբոլիստ է: Նա կարողանում է պահել գնդակն իր մոտ, հարվածել ինչպես աջ, այնպես էլ ձախ ոտքով:
Դիեգոն բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է, ով կարող է ցանկացած պահի փոխել խաղի ելքն իր թիմի օգտին»,- Daily Mail-ը մեջբերում է Ասպիլիկուետայի խոսքերը: