Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

ԼՂ ՊԲ-ն ձեռնոց նետեց միջազգային հանրությանը կամ կատարեց Մինսկի խմբի պահանջը. կարծիքներ Արցախից

Հայկական Մի-24 ռազմական ուղղաթիռի խոցումից ուղիղ տաս  օր անց ԼՂՀ զինված ուժերը ստիպված եղան  հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության դիմել:

Տաս օր շարունակ միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ-ն, Կարմիր Խաչը, ԵԱՀԿ դիտորդներն իրենց հորդորներով չկարողացան Ադրբեջանին ստիպել խոցված ուղղաթիռին մոտենալու համար պայմաններ ապահովել: Այս տաս օրերի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ն 2 հայտարարություն-հորդոր տարածեց, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բազմում հայտարարություններ տարածեց, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարություն տարածեց, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի այցը ուղղաթիռի անկման վայր տապալվեց, դա ևս անհանգստացրեց միջազգային հանրությանը, սակայն ապարդյուն, իսկ  ուղղաթիռի անձնակազմի աճյուններն ու դին դուրս բերեց  ԼՂՀ ՊԲ-ն:

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին հիշեցրել էր հարգել հրադադարը, ինչպես նաև կատարել հակամարտության խաղաղ լուծում գտնելու` Սոչիում,  Նյուպորտում և Փարիզում ստանձնած իրենց հանձնառությունը: Համանախագահները նաև Ադրբեջանին  առանձին կոչ էին արել հնարավորություն ընձեռել՝ վերադարձնելու նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները: ՄԽ-ն մտահոգություն էր հայտնել այն հարցի կապակցությամբ, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել: Միջնորդները հիշեցրել էին  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ 2010թ. Աստրախանում ընդունած հայտարարությունը. «Այդ փաստաթղթի ոգուն համահունչ՝ Ադրբեջանին հորդորում ենք հնարավորություն տալ մոտենալու ուղղաթիռի անձնակազմին, Հայաստանին՝ լիովին համագործակցել և ներդնել բոլոր ջանքերը մարդասիրական այս խնդիրը լուծելու համար»:

Ադրբեջանական կողմը կոչերին կառուցողական չէր  արձագանքում, ուստի սպառելով առաջացած խնդրի կարգավորմանն  ուղղված դիվանագիտական ջանքերը, հայկական կողմը ստիպված եղավ խնդիրը լուծել հատուկ գործողության միջոցով:

«Առաջին լրատվական»-ի  հետ զրույցում ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը նշեց, որ հեղինակազրկվում են այնպիսի միջազգային կառույցներն, ինչպիսին են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն,  ԵԱՀԿ ՄԽ-ն: «Չարյաց փոքրագույնն էլ այն էր, որ մեր բանակի հատուկ ստորաբաժանումները կարողացան  հատուկ գործողությամբ գոնե փոքր-ինչ վերականգնել մեր արժանապատվությունը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ  յուրաքանչյուր միջնորդ  իր երկրի հարցն է լուծում մեր հակամարտության մեջ: Մեր հակամարտության ամենահզոր գործոնը պետք է լինի մեր բանակի կայունությունը և մեր պետության հզորությունը»,- ասաց Վահան Բադասյանը:

Պատգամավորի կարծիքով՝ հայկական պետություններին ձեռնտու է  այն ձևաչափը, որը զբաղվում է բանակցային գործընթացով: Ըստ նրա՝ այդ ձևաչափի փոքր-ինչ ձևականությունը ևս ձեռնտու է հայկական կողմին, այլապես հայկական պետություններին պետք  է զիջումներ պարտադրվեին: «Ներկայիս բանակցային գործընթացի համաձայն՝ զիջումները փաստորեն մենք պետք է անենք, քանի որ ադրբեջանական կողմը զիջումներ չունի: Մեր ձեռքին է գտնվում մեր անկախությունը, բայց մենք Ադրբեջանից պետք է պահանջենք, այն էլ՝ օդից կախված, մեր ձեռքին են գտնվում մեր պատմական տարածքները, բայց մենք պետք է զիջենք դրանք: Այսինքն՝ ամեն ինչ մենք պետք է զիջենք: Կառույցները պետք է պահպանվեն, ստատուս քվոն պետք է պահպանվի, պարզապես մեր վատն այն է, որ ժամանակը չենք կարողանում օգտագործել այնպես, որպեսզի այդ ընթացքում  տեխնիկապես հզորանա մեր բանակը, որը մեր անվտանգության երաշխիքն է»,- մեկնաբանեց  Վահան Բադասյանը:

ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման գնահատականների հետ համաձայն չէ, որովհետև հայկական կողմը՝ մասնավորապես ԼՂ ՊԲ-ն իրականացրել է փայլուն գործողություն, անթերի, գրագետ, բայց այդ գործողությունն իրականացրել է այն բանից հետո, երբ հակառակորդը չի ընդառաջել միջազգային կազմակերպությունների  հորդորներին, ինչը բարձրացնում է  հայկական զինուժի և ԼՂՀ ՊԲ-ի կարևորությունը:

«Ըստ էության ԼՂՀ ՊԲ-ն իրականացրել է մի գործողություն, հանուն որի հանդես էր գալիս  ԵԱՀԿ ՄԽ-ն, միջազգային այլ կառույցներ, ինչպիսին ԿԽՄԿԿ-ն են:  Նշված կառույցների հայտարարություններն ուղղված են եղել նրան, որպեսզի զոհված օդաչուների աճյունները դուրս բերվեն կործանված ուղղաթիռի խոցման վայրից, Ադրբեջանն անընկալունակ  է գտնվել այդ հայտարարություններին, իսկ ընկալունակ՝ ԼՂՀ ՊԲ-ն՝ իրականացնելով հատուկ գործողություն: Սա չի նշանակում է, որ ԼՂՀ ՊԲ-ն, ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը, հայկական կողմն ընդհանրապես  ընդունելի գործողության է դիմել: ԵԱՀԿ ՄԽ-ն իրականացնում է իր առջև դրված խնդիրը, այն է՝ զինադադարի պահպանումը, իսկ եթե դրան չի ենթարկվում ադրբեջանական կողմը, դա այդ երկրի խնդիրն է»,- ասաց Վահրամ Աթանեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում