«Նապոլի»-ն մոտ է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոայի տրանսֆերի ձեռքբերմանը: Գործարքը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Marca-ի տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի ղեկավարները համաձայնել են վաճառել 31-ամյա ֆուտբոլիստի իրավունքները, քանի որ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի տեսնում ֆուտբոլիստին թիմի հիմնական կազմում: Արբելոայի տրանսֆերի արժեքը կարող է 5 մլն եվրո կազմել:
Սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում Նեապոլ տեղափոխվել: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ «Ռեալ»-ի ղեկավարները կբանակցեն պաշտպանի ներկայացուցիչների հետ: