Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը Թեհրանում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել են 6,5-ական միավոր:
Վերջին տուրից առաջ նրանք կես միավորով ետ են մնում առաջատարներից` գրոսմայստերներ Էհսան Ղաեմ Մաղամիից, Պուրիա Դարինիից (Իրան) և Օլեգ Կորնեևից (Իսպանիա):
Միջազգային վարպետ Աշոտ Նադանյանն ունի 6 միավոր: Այդ մասին հայտնում է armchess. am-ը: