«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի կարծիքով` Դենի Ուելբեկը ճիշտ է վարվել` տեղափոխվելով «Արսենալ»:
«Դենիի կարիերայի համար դա լավագույն քայլն էր: Նա մեծ քայլ կատարեց և մի քանի գոլ խփեց: Նա, ընդհանրապես, միշտ գոլեր է խփում:
Իհարկե, տարօրինակ կլինի խաղալ Ուլբեկի դեմ: Նա այստեղ է եղել իր ամբողջ կյանքում: Անսովոր է նրան այնտեղ տեսնել»,- Goal-ը մեջբերում է Ռունիի խոսքերը: